Basic information
Number
N 1335-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (24.11.2015-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.11.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.11.2015
Effective date
24.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2015 թվականի N 1335-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ ու 5-րդ կետերի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկը հաստատելու մասին» N 1793-Ա որոշման հավելվածի «Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ կետով.

«

16.

«Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» կոնվենցիա (14 նոյեմբերի, 1970 թ.)

կոնվենցիայի 16-րդ հոդված և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 32-րդ նստաշրջան 32C/բանաձև 38

յուրաքանչյուր չորս տարին մեկ

ՀՀ մշակույթի նախարարու-թյուն

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 23

Երևան