Basic information
Number
ՆԿ-127-Ն
Type
Կարգադրություն
Act type
Официальная Инкорпорация (27.02.2016-09.04.2018)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ. 671
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
02.06.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
02.06.2005
Effective date
16.06.2005
Interrupt date
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.

1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ և դրանք յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`

ա) բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).

բ) մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).

գ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր).

դ) լավագույն ուսանողուհի.

ե) լավագույն աշակերտ.

զ) լավագույն սփյուռքահայ ուսանող.

է) գլխավոր մրցանակ:

(1-ին կետը լրաց. 04.07.09 ՆԿ-105-Ն)

2. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

4. Ի գիտություն ընդունել, որ`

ա) հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի.

բ) յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 2
Երևան
ՆԿ-127-Ն

 

Հավելված
ՀՀ Նախագահի 2005 թ. հունիսի 2-ի
ՆԿ-127-Ն կարգադրության

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմ

(վերնագիրը խմբ. 05.02.16 ՆԿ-11-Ն)

Արտակ ԴԱՎԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Արամ ՄԵԼՔՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ
Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ԼԽ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ

«Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Արամ ՍԻՄՈՆՅԱՆ Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ

«ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն ԲԱԼԴԻՐՅԱՆ «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ):

(հավելվածը փոփ. 16.09.06 ՆԿ-184-Ն, 04.07.09 ՆԿ-105-Ն, փոփ., լրաց. 21.02.11 ՆԿ-22-Ն, փոփ. 06.07.11 ՆԿ-137-Ն, 25.02.12 ՆԿ-15-Ն, լրաց. 04.06.14 ՆԿ-76-Ն, փոփ. 03.09.14 ՆԿ-123-Ն, լրաց. 03.12.14 ՆԿ-195-Ն, խմբ. 05.02.16 ՆԿ-11-Ն)

ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար

Ա. Թումանյան