Գլխավոր տեղեկություն
Номер
N 5
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (15.02.2016-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.02.2016
Дата вступления в силу
15.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

11 փետրվարի 2016 թվականի N 5

 

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 3 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 36-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի նիստի N 3 արձանագրության 36-րդ կետով հավանության արժանացած «Ինստիտուցիոնալ վարչարարության միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

28.

Երևանում գործող թատերահամերգային կազմակերպություններում իրացվող տոմսերի հաշվառման պիլոտային համակարգի ներդրում

Ոլորտում ձևավորվող հարկման բազայի հայտարարագրում

ՀՀ մշակույթի նախարարություն

2016 թվականի դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Իրացվող տոմսերի հաշվառման էլեկտրոնային համակարգի ինտեգրում ՀՀ ՖՆ տեղեկատվական բազային

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

2016 թվականի
դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 15

Երևան