Գլխավոր տեղեկություն
Номер
N 01-Ն
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (11.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.04.01/7(550) Հոդ.70
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
04.03.2016
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
04.03.2016
Дата вступления в силу
11.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60316088

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 մարտի 2016 թ.

թիվ 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-ՖՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-ՖՀ (տարեկան) պետական վիճակագրական հետազոտության հարցաթերթը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-ՖՀ (տարեկան) պետական վիճակագրական հետազոտության հարցաթերթի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 2016

թվականի մարտի 4-ի թիվ 01-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՁԵՎ 3-ՖՀ (տարեկան)

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

_______________________________________________________________________________

20  թ. հունվար-դեկտեմբեր

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-48)

Ներկայացնում է

 

(անվանումը )

Գտնվելու վայրը

         

(գործունեության իրականացման վայրը)

(փոստային դասիչ)

Մարզը

     

Համայնքը /Վարչական շրջանը

       

Փաստացի գործունեության հիմնական տեսակը

           

Պետական գրանցման համարը

                     

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Հեռախոսահամար(ներ)

 

Էլեկտրոնային փոստ

 @

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

________________________________________________________________________________

I Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Նախորդ տարվա վերջին

Փոփոխություններ հաշվետու տարում, այդ թվում`

Հաշվետու տարվա վերջին

գործարք-ներ

այլ փոփո-խություններ

Ա

Բ

1

2

3

4

Միջոցների կազմը

         

Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

01

       

Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ

02

       

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, այդ թվում`

03

       

Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը), որից`

03.1

       

Ֆինանսական կազմակերպություններ

03.1.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

03.1.2

       

Ոչ ռեզիդենտներ

03.1.3

       

Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը), որից`

03.2

       

Ֆինանսական կազմակերպություններ

03.2.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

03.2.2

       

Ոչ ռեզիդենտներ

03.2.3

       

Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը), որից`

03.3

       

Ֆինանսական կազմակերպություններ

03.3.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

03.3.2

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

03.3.3

       

Ոչ ռեզիդենտներ

03.3.4

       

Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`

03.4

       

Ոչ ռեզիդենտներ

03.4.1

       

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, որից`

04

       

Հետաձգված հարկային ակտիվներ

04.1

       

Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար, այդ թվում`

04.2

       

Ֆինանսական կազմակերպություններ

04.2.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

04.2.2

       

Պետական կառավարման մարմիններ

04.2.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

04.2.4

       

Ոչ ռեզիդենտներ

04.2.5

       

Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը(տող01+տող02+տող03+տող04)

05

       

Պաշարներ և կենսաբանական ակտիվներ

06

       

Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր, այդ թվում`

07

       

Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

07.1

       

Ֆինանսական կազմակերպություններ

07.1.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

07.1.2

       

Պետական կառավարման մարմիններ

07.1.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

07.1.4

       

Ոչ ռեզիդենտներ

07.1.5

       

Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

07.2

       

Ֆինանսական կազմակերպություններ

07.2.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

07.2.2

       

Պետական կառավարման մարմիններ

07.2.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

07.2.4

       

Ոչ ռեզիդենտներ

07.2.5

       

Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով

07.3

       

Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր

07.4

       

Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

07.5

       

Ֆինանսական կազմակերպություններ

07.5.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

07.5.2

       

Պետական կառավարման մարմիններ

07.5.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

07.5.4

       

Ոչ ռեզիդենտներ

07.5.5

       

Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը)), այդ թվում`

08

       

Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`

08.1

       

Ֆինանսական կազմակերպություններ

08.1.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

08.1.2

       

Պետական կառավարման մարմիններ

08.1.3

       

Ոչ ռեզիդենտներ

08.1.4

       

Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը), որից`

08.2

       

Ֆինանսական կազմակերպություններ

08.2.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

08.2.2

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

08.2.3

       

Ոչ ռեզիդենտներ

08.2.4

       

Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը), որից`

08.3

       

Ոչ ռեզիդենտներ

08.3.1

       

Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`

08.4

       

Ոչ ռեզիդենտներ

8.4.1

       

Դրամական միջոցներ, որից`

09

       

Դրամարկղ, այդ թվում`

09.1

       

դրամով

09.1.1

       

արտարժույթով

09.1.2

       

Հաշվարկային հաշիվ

09.2

       

Արտարժութային հաշիվ, որից`

09.3

       

ոչ ռեզիդենտ բանկերում

09.3.1

       

Այլ հաշիվներ բանկերում, այդ թվում`

09.4

       

դրամով

09.4.1

       

արտարժույթով

09.4.2

       

որից` ոչ ռեզիդենտ բանկերում

09.4.2.1

       

Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր, այդ թվում`

09.5

       

դրամով

09.5.1

       

արտարժույթով

09.5.2

       

Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում`

10

       

Ֆինանսական կազմակերպություններ

10.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

10.2

       

Պետական կառավարման մարմիններ

10.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

10.4

       

Ոչ ռեզիդենտներ

10.5

       

Ընթացիկ ակտիվներ, ընդամենը (տող06+տող07+տող08+տող09+տող10)

11

       

Ակտիվներ, ընդամենը (տող05+տող11)

12

       

Միջոցների գոյացման աղբյուրները

         

Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ, այդ թվում`

13

       

Ֆինանսական կազմակերպություններ

13.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

13.2

       

Պետական կառավարման մարմիններ

13.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

13.4

       

Ոչ ռեզիդենտներ

13.5

       

Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ

14

       

Ֆինանսական արդյունք

15

       

Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)

16

       

Սեփական կապիտալի այլ հոդվածներ

17

       

Սեփական կապիտալ, ընդամենը (տող13+տող14+տող15+տող16+տող17)

18

       

Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ, այդ թվում`

19

       

Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով), այդ թվում`

19.1

       

դրամով, որից`

19.1.1

       

Ֆինանսական կազմակերպություններ

19.1.1.1

       

Պետական կառավարման մարմիններ

19.1.1.2

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

19.1.1.3

       

արտարժույթով, որից`

19.1.2

       

Ֆինանսական կազմակերպություններ

19.1.2.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

19.1.2.2

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

19.1.2.3

       

Ոչ ռեզիդենտներ

19.1.2.4

       

Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`

19.2

       

Ոչ ռեզիդենտներ

19.2.1

       

Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ, որից`

20

       

Հետաձգված հարկային պարտավորություններ

20.1

       

Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը, որից`

20.2

       

Ոչ ռեզիդենտներ

20.2.1

       

Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող19+տող20)

21

       

Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ, այդ թվում`

22

       

Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր), այդ թվում`

22.1





դրամով, որից`

22.1.1

       

Ֆինանսական կազմակերպություններ

22.1.1.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

22.1.1.2

       

Պետական կառավարման մարմիններ

22.1.1.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

22.1.1.4

       

արտարժույթով, որից`

22.1.2

       

Ֆինանսական կազմակերպություններ

22.1.2.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

22.1.2.2

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

22.1.2.3

       

Ոչ ռեզիդենտներ

22.1.2.4

       

Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`

22.2

       

Ոչ ռեզիդենտներ

22.2.1

       

Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`

22.3

       

Ոչ ռեզիդենտներ

22.3.1

       

Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր, այդ թվում`

23

       

Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ, այդ թվում`

23.1

       

Ֆինանսական կազմակերպություններ

23.1.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

23.1.2

       

Պետական կառավարման մարմիններ

23.1.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

23.1.4

       

Ոչ ռեզիդենտներ

23.1.5

       

Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)

23.2

       

Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, որից`

23.3

       

Ոչ ռեզիդենտներ

23.3.1

       

Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը), այդ թվում`

23.4

       

Ֆինանսական կազմակերպություններ

23.4.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

23.4.2

       

Պետական կառավարման մարմիններ

23.4.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

23.4.4

       

Ոչ ռեզիդենտներ

23.4.5

       

Այլ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում`

24

       

Ֆինանսական կազմակերպություններ

24.1

       

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

24.2

       

Պետական կառավարման մարմիններ

24.3

       

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

24.4

       

Ոչ ռեզիդենտներ

24.5

       

Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող22+տող23+տող24)

25

       

Պարտավորություններ, ընդամենը (տող21+տող25)

26

       

Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը (տող18+տող26)

27

       

II Կազմակերպության ֆինանսական արդյունքը  

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Նախորդ տարի

Հաշվետու տարի

Բ

Ա

1

2

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

28

   

Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք

29

   

Իրացման ծախսեր

30

   

Վարչական ծախսեր

31

   

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս(-) (տող28-տող29-տող30-տող31)

32

   

Գործառնական այլ եկամուտներ

33

   

Գործառնական այլ ծախսեր

34

   

Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ

35

   

Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր

36

   

Շարունակվող գործունեության շահույթ, վնաս(-)

37

   

Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս(-)

38

   

Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ(-)

39

   

Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս(-)

40

   

Շահութահարկի գծով ծախս(-), եկամուտ(+)

41

   

Զուտ շահույթ, վնաս(-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո (տող32+տող33-տող34+տող35-տող36+տող37+տող38+տող39+տող40-տող41)

42

   

Լրացնող (գլխավոր
հաշվապահ կամ
այլ լիազորված անձ)

   

(ազգանուն, անուն)

(ստորագրություն, պաշտոն)

«   »   _____________________      20 ___ թ.

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 2016

թվականի մարտի 4-ի թիվ 01-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ՁԵՎ 3-ՖՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

I  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» (Ձև 3-ՖՀ) (տարեկան) պետական վիճակագրական հետազոտության հարցաթերթի (այսուհետ` հարցաթերթ) լրացման կարգը: Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տվյալ հարցաթերթի լրացման համար ստեղծված վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2. Հարցաթերթը տրամադրվում է հարցազրուցավարի կողմից և լրացվում է նրա օգնությամբ:

3. Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հարցաթերթում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

4. Կազմակերպությունները լրացնում են հարցաթերթեր գործունեության տարեկան ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:

5. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով:

6. Հարցաթերթի լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հարցաթերթը կազմված է 2 բաժիններից`

1) «Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները»,

2) «Կազմակերպության ֆինանսական արդյունքը»։

9. Հարցաթերթի բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները:

10. Հարցաթերթի այն տողերում, որտեղ ակտիվները, պարտավորությունները կամ սեփական կապիտալը պահանջվում է ներկայացնել ըստ տնտեսության հատվածների.

1) կազմակերպության ակտիվների մնացորդները պետք է ներկայացնել ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն, իսկ

2) պարտավորությունների մնացորդները` ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական ակտիվ:

11. Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների:

12. Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ:

13. Հատվածները ինստիտուցիոնալ միավորների խմբեր են: Յուրաքանչյուր ինստիտուցիոնալ միավոր ընդհանուր առմամբ պետք է վերաբերի այս կամ այն հատվածին:

14. Ոչ առևտրային կազմակերպությունները իրավաբանական անձինք կամ հասարակական կազմակերպություններ են, որոնց ստեղծման հիմնական նպատակը ապրանքների ու ծառայությունների արտադրությունն է, և որոնք դրանց հիմնադիրների, վերահսկող կամ ֆինանսավորող միավորների համար չեն կարող հանդիսանալ եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական օգուտների ստացման աղբյուր:

15. Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից: Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:

16. Տնային տնտեսությունն անձանց խումբ է, որն ապրում է միևնույն կացարանում, միավորում իրենց ողջ (կամ մասնակի) եկամուտն ու ունեցվածքը և կոլեկտիվ սպառում ապրանքների և ծառայությունների որոշակի տեսակներ (հիմնականում` բնակարանային ծառայություններ և սննդամթերք): Դրանք գործատուներն են, ինքնազբաղված անձինք, վարձու աշխատողները կամ սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողները:

17. Ոչ ֆինանսական կազմակերպությունները կամ ընկերություններն ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների կամ ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությունն է:

18. Ֆինանսական կազմակերպություններն այն բոլոր ռեզիդենտ կազմակերպություններն են, որոնք հիմնականում զբաղված են այլ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում` ապահովագրական ու կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունները: Ֆինանսական կազմակերպություններ են. կենտրոնական բանկը, ավանդային կազմակերպությունները, դրամական շուկայի հիմնադրամները, ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամները, այլ ֆինանսական միջնորդները, օժանդակ ֆինանսական կազմակերպությունները, փոխկապակցված ֆինանսական հաստատությունները, տոկոսառուները, ապահովագրական կազմակերպությունները և կենսաթոշակային հիմնադրամները:

19. Պետական կառավարման մարմինները քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված իրավաբանական անձինք են, որոնք տվյալ տարածքի սահմաններում գտնվող այլ ինստիտուցիոնալ միավորների հետ հարաբերություններում օժտված են օրենսդրական, դատական կամ գործադիր իշխանությամբ: Ներառում է կենտրոնական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կենտրոնական կառավարության մաս կազմող բոլոր ինստիտուցիոնալ միավորները և կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող ոչ շուկայական ՊՈԱԿ-ները:

 

I Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները

 

20. Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 2) մնացորդները, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում փոփոխությունները, այդ թվում` զուտ գործարքներ հաշվետու տարում (ստացումներ հանած մարումներ) և այլ զուտ փոփոխություններ, որոնք կարող են լինել ինչպես ի հաշիվ գների փոփոխության, այնպես էլ` փոխարժեքի կամ այլ փոփոխությունների:

21. «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» տողում (01) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվների (այսուհետ` հաշիվներ) 11 և 12 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարը:

22. «Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ» տողում (02) ցույց է տրվում 13-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

23. «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (03) ցույց է տրվում 14-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, որից` առանձնացվում են։

24. «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը)» տողում (03.1) ցույց է տրվում 141 և 142 հաշիվների մնացորդների հանրագումարի և 1491 և 1492 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

25. «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը)» տողում (03.2) ցույց է տրվում 143 և 144 հաշիվների մնացորդների և 1471 և 1493 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

26. «Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր, ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը)» տողում (03.3) ցույց է տրվում 145 և 146 հաշիվների մնացորդների և 1472, 1473, 1494 և 1495 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

27. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (03.4) ցույց է տրվում 148 հաշվի մնացորդը:

28. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» տողում (04) ցույց է տրվում 15-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

29. «Հետաձգված հարկային ակտիվներ» տողում (04.1) ցույց է տրվում 151 հաշվի մնացորդը:

30. «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» տողում (04.2) ցույց է տրվում 152 հաշվի մնացորդը:

31. «Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը» տողում (05) ցույց է տրվում ոչ ընթացիկ ակտիվների հանրագումարը:

32. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» տողում (06) ցույց է տրվում 21-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

33. «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» տողում (07) ցույց է տրվում 22-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

34. «Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը),)» տողում (07.1) ցույց է տրվում 221 և 224 հաշիվների մնացորդների և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը:

35. «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը)» տողում (07.2) ցույց է տրվում 222 հաշվի մնացորդի և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը:

36. «Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով» տողում (07.3) ցույց է տրվում 225 և 227 հաշիվների մնացորդների հանրագումարը:

37. «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» տողում (07.4) ցույց է տրվում 226 հաշվի մնացորդը:

38. «Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը)» տողում (07.5) ցույց է տրվում 228 և 229 հաշիվների մնացորդների հանրագումարը:

39. «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը))» տողում (08) ցույց է տրվում 23-24 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարի և 241 հաշվի մնացորդի տարբերությունը:

40. «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (08.1) ցույց է տրվում 231 և 232 հաշիվների մնացորդների հանրագումարը:

41. «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (08.2) ցույց է տրվում 233, 234, 235 և 236 հաշիվների մնացորդների հանրագումարի և 2381, 2382, 2383, 2384 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

42. «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (08.3) ցույց է տրվում 237 հաշվի մնացորդի և 2385 ենթահաշվի մնացորդի տարբերությունը:

43. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (08.4) ցույց է տրվում 239 հաշվի մնացորդը:

44. «Դրամական միջոցներ» տողում (09) ցույց է տրվում 25 խմբի հաշիվների մնացորդները:

45. «Դրամարկղ» տողում (09.1) ցույց է տրվում 251 հաշվի մնացորդը:

46. «Հաշվարկային հաշիվ» տողում (09.2) ցույց է տրվում 252 հաշվի մնացորդը:

47. «Արտարժութային հաշիվ» տողում (09.3) ցույց է տրվում 253 հաշվի մնացորդը:

48. «Այլ հաշիվներ բանկերում» տողում (09.4) ցույց է տրվում 254 հաշվի մնացորդը:

49. «Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր» տողում (09.5) ցույց է տրվում 255 և 256 հաշիվների մնացորդների հանրագումարը:

50. «Այլ ընթացիկ ակտիվներ» տողում (10) ցույց է տրվում 26 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

51. «Ընթացիկ ակտիվներ, ընդամենը (տող06+տող07+տող08+տող09+տող10)» տողում (11) ցույց է տրվում ընթացիկ ակտիվների հանրագումարը:

52. «Ակտիվներ, ընդամենը (տող05+տող11)» տողում (12) ցույց է տրվում ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հանրագումարը:

 

Միջոցների գոյացման աղբյուրները

 

53. «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» տողում (13) ցույց է տրվում 31 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

54. «Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» տողում (14) ցույց է տրվում 32 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

55. «Ֆինանսական արդյունք» տողում (15) ցույց է տրվում 33 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

56. «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» տողում (16) ցույց է տրվում 34 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

57. «Սեփական կապիտալի այլ հոդվածներ» տողում (17) ցույց է տրվում 35 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

58. «Սեփական կապիտալ, ընդամենը (տող13+տող14+տող15+տող16+տող17)» տողում (18) ցույց է տրվում սեփական կապիտալի հաշիվների մնացորդների հանրագումարը:

59. «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» տողում (19) ցույց է տրվում 41 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

60. «Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով)» տողում (19.1) ցույց է տրվում 411, 412 և 413 հաշիվների մնացորդների հանրագումարի և 4141, 4142, 4143 ենթահաշիվների մնացորդների տարբերությունը:

61. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (19.2) ցույց է տրվում 415 հաշվի մնացորդը:

62. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» տողում (20) ցույց է տրվում 42 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

63. «Հետաձգված հարկային պարտավորություններ» տողում (20.1) ցույց է տրվում 422 հաշվի մնացորդը:

64. «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» տողում (20.2) ցույց է տրվում 426 հաշվի մնացորդը:

65. «Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող19+տող20)» տողում (21) ցույց է տրվում ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

66. «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ» տողում (22) ցույց է տրվում 51 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

67. «Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր)» տողում (22.1) ցույց է տրվում 511, 512, 513, 514 և 515 հաշիվների մնացորդների հանրագումարի և 5161, 5162, 5163, 5164 և 5165 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

68. «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (22.2) ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:

69. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (22.3) ցույց է տրվում 518 հաշվի մնացորդը:

70. «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» տողում (23) ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:

71. «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ» տողում (23.1) ցույց է տրվում 521 և 523 հաշիվների մնացորդների հանրագումարը:

72. «Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)» տողում (23.2) ցույց է տրվում 524 և 525 հաշիվների մնացորդների հանրագումարը:

73. «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (23.3) ցույց է տրվում 527 հաշվի մնացորդը:

74. «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը)» տողում (23.4) ցույց է տրվում 528, 529 և 531 հաշիվների մնացորդների հանրագումարը:

75. «Այլ ընթացիկ պարտավորություններ» տողում (24) ցույց է տրվում 54 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

76. «Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող22+տող23+տող24)» տողում (25) ցույց է տրվում ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

77. «Պարտավորություններ, ընդամենը (տող21+տող25)» տողում (26) ցույց է տրվում ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

78. «Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը (տող18+տող26)» տողում (27) ցույց է տրվում ընդամենը պարտավորությունների և սեփական կապիտալի հանրագումարը:

 

II Կազմակերպության ֆինանսական արդյունքը

 

79. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (28) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը առանց անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի) (611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի զուտ կրեդիտային շրջանառությունը, որն իրենից ներկայացնում է 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի կրեդիտային շրջանառության և 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշվի դեբետային շրջանառության տարբերությունը):

80. «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» տողում (29) ցույց է տրվում 711 հաշվի զուտ դեբետային շրջանառությունը:

81. «Իրացման ծախսեր» տողում (30) ցույց է տրվում 712 հաշվի դեբետային շրջանառությունը:

82. «Վարչական ծախսեր» տողում (31) ցույց է տրվում 713 հաշվի դեբետային շրջանառությունը:

83. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս(-)» տողը (32) հավասար է տող28-տող29-տող30-տող31:

84. «Գործառնական այլ եկամուտներ» տողում (33) ցույց է տրվում 614 հաշվի կրեդիտային շրջանառությունը:

85. «Գործառնական այլ ծախսեր» տողում (34) ցույց է տրվում 714 հաշվի դեբետային շրջանառությունը:

86. «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» տողում (35) ցույց է տրվում 615 հաշվի կրեդիտային շրջանառությունը:

87. «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» տողում (36) ցույց է տրվում 715 հաշվի դեբետային շրջանառությունը:

88. «Շարունակվող գործունեության շահույթ, վնաս(-)» տողում (37) ցույց է տրվում 62 և 72 խմբերի հաշիվների տարբերությունը:

89. «Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս(-)» տողում (38) ցույց է տրվում 63 և 73 խմբերի հաշիվների տարբերությունը:

90. «Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ(-)» տողում (39) ցույց է տրվում 64 և 74 խմբերի հաշիվների տարբերությունը:

91. «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս(-)» տողում (40) ցույց է տրվում 67 և 77 խմբերի հաշիվների տարբերությունը:

92. «Շահութահարկի գծով ծախս(-), եկամուտ(+)» տողում (41) ցույց է տրվում 75 խմբի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը):

93. «Զուտ շահույթ, վնաս(-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո» տողը (42) հավասար է տող32+տող33-տող34+տող35-տող36+տող37+տող38+տող39+տող40-տող41:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան