Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 41
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (05.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
05.05.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
05.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

5 մայիսի 2015 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

«ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԼՐԻՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՄԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2015 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

 

Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին կետի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36-րդ կետով՝

«36. Օտարերկրյա անձանց սեփականություն հանդիսացող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անձանց կողմից թայմ-չարտերի եւ բերբոուտ-չարտերի պայմանագրով Կովկաս նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Թեոդոսիա նավահանգիստ, Գելենջիկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Տեմրյուկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Սեւաստոպոլ նավահանգիստ ուղղություններով բեռների եւ ուղեւորների ներքին եւ միջազգային փոխադրումներ իրականացնելու նպատակով վարձակալված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 9 ծածկագրով դասակարգվող ծովային լաստանավեր, որոնք մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեւակերպվում են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով՝ դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետով:»։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով