Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 7
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (23.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.04.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

23 ապրիլի 2015 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի` «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությանը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հետ կապված առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման մասով առկա իրավիճակի մասին» զեկույցը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին`

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ շարունակել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միանալու փաստը).

անցկացնել սույն Կարգադրության 1-ին կետին համապատասխան իրականացվող` արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքների մոնիթորինգ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության վրա արգելքների, առգրավումների ու սահմանափակումների ազդեցության գնահատում.

յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքների արդյունքների մասին։

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով