Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (15.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.07.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

15 հուլիսի 2015 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ «ԱՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2015 թվականի հունիսի 2-ի «ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան` առանձին ապրանքատեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 85 որոշմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2015 թվականի հուլիսի 15-ի «ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան` առանձին ապրանքատեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 44 որոշմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում կատարված փոփոխությունները 2015 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված`

նախապատրաստել առաջարկներ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերը Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի հետ համապատասխանեցնելու վերաբերյալ.

ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխությունների կատարումը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: Նախքան նշված ցանկում փոփոխություններ կատարելը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հուլիսի 15-ի թիվ 44 որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման մասին որոշումների նախագծերի նախապատրաստման ժամանակ հաշվի առնել, որ այդպիսի որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան