ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
19 մայիսի 2015 թվականի |
թիվ 47 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման հարցերով աշխատանքային խմբի մասին» որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2015 թվականի |
թիվ 47 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման հարցերով աշխատանքային խմբի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2015 թվականի |
թիվ 47 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր ստեղծել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Ա. Գոշինի ղեկավարությամբ:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացնել թեկնածուներ՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու նպատակով (յուրաքանչյուր պետությունից՝ 4-8 հոգի), գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների ղեկավարների տեղակալների, նշված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) մակարդակով՝ նրանց շարքից որոշելով համակարգողներին (յուրաքանչյուր պետությունից՝ 1 հոգի), որոնք պատասխանատու են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման հարցերով որոշումներ ընդունելու համար:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ձևավորել աշխատանքային խումբ գործադիր իշխանության մարմինների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար-համայնքի ներկայացուցիչներից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցներից, և հաստատել դրա կազմը:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|