Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 53
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (16.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.06.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

16 հունիսի 2015 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

 

«ԱՅՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՇՈՒՐՋ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՆ, ՄԻՆՉԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՊԱՐՏԱՎՈՐ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Այն հարցերի մասին, որոնց շուրջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, մինչև Կոլեգիայի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ընդունելը, պարտավոր է խորհրդակցություններ անցկացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին վերահսկող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

16 հունիսի 2015 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՇՈՒՐՋ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՆ, ՄԻՆՉև ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՊԱՐՏԱՎՈՐ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 25-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ մինչև Կոլեգիայի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ընդունելը պարտադիր կերպով խորհրդակցություններ անցկացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին վերահսկող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում հետևյալ հարցերի շուրջ՝

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցման կետերի հագեցվածությունն ապահովելու ժամանակ ենթակառուցվածքների զարգացումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը.

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցման կետերի նյութատեխնիկական հագեցվածությանն ու հարմարություններով ապահովվածությանը ներկայացվող պահանջների սահմանումը.

գ) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցման կետերի դասակարգումը (մասնագիտացումը).

դ) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցման կետերում պետական հսկողության կատարելագործումը, այդ թվում՝ «մեկ պատուհանի» մեխանիզմի օգտագործմամբ:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան