ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
16 հունիսի 2015 թվականի |
թիվ 54 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև համագործակցության վերաբերյալ Հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ. Բ. Խրիստենկոյին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային նշանակություն չունեցող փոփոխություններ։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև համագործակցության վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Մոնղոլիայի կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
կարևորելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) և Մոնղոլիայի միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացումը,
ձգտելով բացել առևտրատնտեսական համագործակցության նոր հեռանկարներ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև,
հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,
կնքեցին սույն Հուշագիրը՝ հետևյալի մասին.
I. Համագործակցության նպատակը
1. Սույն Հուշագրի կատարման շրջանակներում համագործակցության նպատակն անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացմանը, փոխադարձ առևտրի և զարգացումը կանխարգելող խոչընդոտների վերացմանն ուղղված իրականացման միջոցների արդյունավետության բարձրացմանը նպաստելն է։
II. Համագործակցության ուղղությունները
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կհամագործակցեն հետևյալ ուղղություններով՝
սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների վերացման հնարավորության վերլուծություն և գնահատում՝ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև առևտրաշրջանառության մեծացմանը նպաստելու նպատակով,
առևտրային և մաքսային ընթացակարգերի, այդ թվում՝ մաքսային ձևակերպման ընթացակարգերի դյուրացում անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև առևտրում,
տեխնիկական կարգավորման միջոցների, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործում անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև առևտրում,
տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացում՝ արդյունավետ, հուսալի և կայուն տրանսպորտային երթուղիներ ստեղծելու և տրանսպորտային ծառայություններ մատուցելու նպատակով,
մրցակցային քաղաքականության հարցերի շուրջ համագործակցության զարգացում՝ գործնական ակտիվության աճի, հավասարակշռված առևտրի և որակյալ արտադրանքի արտադրության համար բարեխիղճ մրցակցությունը զարգացնելու նպատակով,
ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացում՝ պարենային անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև անդամ պետությունների և Մոնղոլիայի ագրոարդյունաբերական համալիրի սուբյեկտների մրցունակությունը բարձրացնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով,
այլ ուղղություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
III. Համագործակցության ձևերը
3. Սույն Հուշագրի կատարման շրջանակներում փոխգործակցություն կազմակերպելու նպատակով Կողմերը ձևավորում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև փոխգործակցության հարցով աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ)։
Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության կողմից ներկայացված համանախագահների կողմից։
Աշխատանքային խմբի համանախագահների մակարդակով հանդիպումները կազմակերպվում են տարեկան առնվազն 1 անգամ:
Աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը, վայրն ու օրակարգը կսահմանվեն աշխատանքային խմբի համանախագահների կողմից։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կփաստաթղթավորվեն արձանագրություններով։
4. Սույն Հուշագրի կատարման շրջանակներում Կողմերը կփոխգործակցեն հետևյալ միջոցներով.
փոխադարձ առևտրի վրա ազդեցություն ունեցող միջոցների մասին տեղեկությունների և փաստաթղթերի փոխանակում, այլ հարցերի քննարկում, որոնք վերաբերում են անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում,
վիճակագրական տեղեկությունների փոխանակում՝ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև առևտրային հոսքերի դինամիկայի մասին,
վերլուծական և այլ համառոտ ակնարկների նախապատրաստում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ,
առաջարկությունների մշակում՝ անդամ պետությունների և Մոնղոլիայի բիզնես-համայնքների, բիզնես միությունների ու ասոցիացիաների համագործակցությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ համագործակցության համատեղ պլաններին և ծրագրերին նպաստելու նպատակով։
IV. Եզրափակիչ դրույթներ
5. Սույն Հուշագրի կատարման շրջանակներում այն տեղեկությունները, որոնց հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, անդամ պետությունների և Մոնղոլիայի օրենսդրությանը համապատասխան, ենթակա չեն փոխանցման։
Սույն Հուշագրի հիման վրա Կողմերի կողմից ստացված տեղեկությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց միայն այն ներկայացնող Կողմի կողմից գրավոր համաձայնության առկայության դեպքում։
6. Կողմերը կձգտեն պահպանել կանոնավոր շփումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների և Մոնղոլիայի կառավարության անդամների միջև։
7. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ։
8. Սույն Հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
9. Սույն Հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
10. Կողմերից յուրաքանչյուրն իրավասու է դադարեցնելու սույն Հուշագրի գործողությունը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցումն ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի` այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է ___________ քաղաքում, 2015 թվականի ___________ «___»-ին, երկու օրինակից՝ յուրաքանչյուրը ռուսերենով և մոնղոլերենով, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են։
Եվրասիական տնտեսական |
Մոնղոլիայի |