Basic information
Number
N 1042-Ա
Type
Հրաման
Act type
Исходный акт (12.04.2016-28.05.2016)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2016.05.25/40(1220) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
11.04.2016
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
11.04.2016
Effective date
12.04.2016
Interrupt date
28.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 ապրիլի 2016 թ.

N 1042-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002121 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2016 թվականի ապրիլի 1-ի դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002121 լիցենզիայի մանկական վիրաբուժական տեսակի գործողությունը մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Change History
Changing Act Corresponding incorporation
27.05.2016, N 1607-Ա 28.05.2016, N 1042-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation