ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
06 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ |
Ա.Սլեպնյով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Համապատասխան «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 1-ին ենթակետի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված), Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 3-րդ կետի, և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միանալու կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Մաքսային միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բանակցություններ անցկացնելու համար պատվիրակության և բանակցություններ անցկացնելու վերաբերյալ հրահանգների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 101 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Վ. Դիլ |
Ի. Շուվալով |