Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 10
Տիպ
Հանձնարարական
Тип
Инкорпорация (20.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 16.02.2016
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.05.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.05.2015
Дата вступления в силу
20.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

19 մայիսի 2015 թվականի

թիվ 10

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՍԱԼՄՈՆԵԼՈԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 6-րդ և 10-րդ ենթակետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, ենթադրելով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ թռչունների սալմոնելոզի հսկողության, կանխարգելման և դրա դեմ պայքարի ազգային ծրագրերի ու անասնաբուժասանիտարական կանոնների՝ միջազգային ակտերի հետ ներդաշնակեցումը դրական ազդեցություն կունենա ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում այդ պետությունների արտահանման ներուժի զարգացման վրա,

հանձնարարում է սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից՝

1. Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել թռչունների սալմոնելոզի հսկողության, կանխարգելման և դրա դեմ պայքարի ազգային ծրագիրը:

2. Ռուսաստանի Դաշնությանը՝ ընդունել թռչունների սալմոնելոզի առումով թռչնաբուծական տնտեսությունների բարեկեցությունն ապահովող ազգային ծրագիր:

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ներդաշնակեցնել թռչունների սալմոնելոզի հսկողության, կանխարգելման և դրա դեմ պայքարի ազգային ծրագրերն ու անասնաբուժասանիտարական կանոնները միջազգային ակտերի հետ՝ ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: