ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2016 թվականի N 714-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «կրթության» բառը.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը՝ համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 Հայաստանի Հանրապետության
 
 
վարչապետՀ. Աբրահամյան 
 
 
2016 թ. հուլիսի 7
Երևան  
| 
 Հավելված  | 
| 
 «Հավելված  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ
| 
 Մա-կար-դակը  | 
 Որակավորումը  | 
 Կրթական  | 
 Բնութագրիչները  | ||
| 
 գիտելիքները  | 
 հմտությունները  | 
 կարողունակությունը  | |||
| 
 1-ին  | 
 ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ  | 
 Միջնակարգ կրթության 1-ին աստիճան՝ Տևողությունը`   | 
 ● Տարրական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մայրենի լեզվով գրելու, կարդալու, խոսելու և թվաբանական գործողություններ կատարելու համար:● Տարրական գիտելիքներ բնության, հասարակության, արվեստի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: ● Օտար լեզվով սահմանափակ բառապաշարի և արտահայտությունների իմացություն՝ իր անձը և պարզ առօրյա իրադրությունները նկարագրելու համար:  | 
 Տարրական հմտություններ, որոնք անհրաժեշտ են պարզ առաջադրանքներ և գործողություններ կատարելու համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պարզագույն կանոններ, գործիքներ, չափիչ ու այլ սարքեր և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ):  | 
 ● Գործել և սովորել անմիջական վերահսկո-ղության ներքո՝ ծանոթ ու հստակ սահմանված պայմաններում և ներկա-յացնել կատարած աշխատանքը:  | 
| 
 2-րդ  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ  | 
 Միջնակարգ կրթության 2-րդ աստիճան՝ Տևողությունը`   | 
 Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև բնագիտական, հասարակագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսագործունեության բնագավառների առարկաներից՝ հետագա ուսումնառության կամ մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանք կատարելու համար:  | 
 Իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի որոշակի հմտություններ, որոնք նպատակաուղղված են` 1) հանձնարարված առաջադրանքների կատարմանը և առօրյա խնդիրների լուծմանը՝ պարզ կանոնների, մեթոդների գործիքների և սարքերի կիրառման միջոցով.  | 
 ● Գործել և սովորել վերահսկողության ներքո՝ ● Հասկանալ բնության, հասարակական և առօրյա կյանքի տարբեր երևույթները և կատարել դատողություններ դրանց վերաբերյալ: ● Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցության տարրեր: ● Դրսևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքների ընդհանուր իմացություն:  | 
| 
 3-րդ  | 
 ԱՐՀԵՍՏԱՎՈՐ (Վարպետային ուսուցման որակավորման վկայական)  | 
 Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր Տևողությունը`   | 
 ● Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև հասարակագիտական, բնագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսա-գործունեության բնագավառների առարկաներից՝ որոշակի ոլորտում պարզ աշխատանք կատարելու կամ հետագա ուսումնառության համար: ● Ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք բավարար են պարզ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:  | 
 ● Իմացական, ճանաչո-ղական, հաղորդակցման և գործնական բնույթի բազային հմտություններ, որոնք անհրաժեշտ են`  ● Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու պարզ մաս-նագիտական հմտու-թյուններ:  | 
 ● Աշխատանքի և ուսում-նառության ընթացքում ցուցաբերել ինքնուրույնություն և ստանձնել առաջա-դրանքների կատարման արդյունքների հանդեպ անձնական պատասխա-նատվություն: ● Հարմարեցնել սեփական վարքագիծը խնդիրների լուծման ընթացքում ի հայտ եկող հանգամանքներին: ● Բացատրել ու կատարել եզրահանգումներ բնության, հասարա-կության և առօրյա կյանքի տարբեր երևույթների ու օրի-նաչափությունների վերաբերյալ: ● Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցություն: ● Կարևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքները:  | 
| 
 4-րդ  | 
 1. ՄԻՋՆԱ-ԿԱՐԳ  
 
 
  | 
 Միջնակարգ կրթության 3-րդ աստիճան՝ Տևողությունը`  Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր Տևողությունը`   | 
 ● Փաստական և տեսական հիմնարար գիտելիքներ միջնակարգ կրթության բոլոր բնագավառներից՝ հետագա աշխատանքի կամ ուսումնառության համատեքստում: ● Աշխատանքի բնագավառին առնչվող ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք պահանջվում են հետագա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:  | 
 ● Տարաբնույթ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝ ● Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու մասնա-գիտական հմտու-թյուններ:  | 
 ● Ինքնուրույն կազմա-կերպել և կառավարել սեփական աշխա-տանքային կամ ուսում-նառության գործընթաց-ները՝ կանխատեսելի, բայց փոփոխունակ միջավայրում և ստանձ-նել դրանց գնահատման ու բարելավման որոշ պատասխանատվություն: ● Հստակ ուղղորդման ներքո բացահայտել սեփական կրթական պահանջմունքները` ուսումնառությունը շարունակելու համար: ● Կազմակերպել այլ անձանց առօրյա գործողությունները: ● Կատարել բնության, հասարակության և առօրյա կյանքի տարաբնույթ երևույթ-ների վերլուծություններ՝ կիրառելով հիմնա-վորման և ապացուցման մեթոդներ: ● Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները և դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ: ● Արժևորել և գնահատել ազգային և համամարդ-կային արժեքները:  | 
| 
 5-րդ  | 
 ՄԱՍՆԱԳԵՏ  | 
 Միջին մասնագի-տական կրթական ծրագիր Տևողությունը`   | 
 ● Հիմնարար և համակողմանի փաստական, տեսական և մասնագիտացված գիտելիքներ՝ աշխատանքի կամ ուսումնառության ոլորտից: ● Մասնագիտության հիմնարար հասկացությունների, տեսությունների և մեթոդների իմացություն:  | 
 ● Բազմակողմանի և համապարփակ իմացական, ճանաչողական, վերլու-ծական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝  | 
 ● Որոշ չափով կառավարել և վերահսկել աշխատանքային կամ ուսումնառության գործընթացներ՝ անկանխատեսելի ու փոփոխունակ միջա-վայրում, ստանձնել սեփական ու այլ անձանց գործողություններին հետևելու և դրանք բարելավելու պատաս-խանատվություն: ● Բացահայտել սեփական կրթական պահանջմունքները և ընդունել որոշում հետագա ուսումնառության վերաբերյալ:  | 
| 
 ● Հաղորդակցման և ՏՀՏ հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝  | 
 ● Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները, կենսական տարբեր իրավիճակ-ներում դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ, ինչպես նաև իրականացնել որոշակի վերահսկողություն թիմում այդ կանոնների պահպանման նկատմամբ: ● Կիրառել ազգային և համամարդկային արժեքներն առօրյա հարաբերություններում:  | ||||
  | 
»: | ||||||||||||||||||||||||||||||||||||
 Հայաստանի Հանրապետության
 
 
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարԴ. Հարությունյան