ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2011 թվականի N 332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.07.16 N 714-Ն)
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 07.07.16 N 714-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղեցույցը.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը.
3) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան՝ ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների բնութագրերը` մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով դրանց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ
(վերնագիրը խմբ. 07.07.16 N 714-Ն)
| 
 Մա-կար-դակը  | 
 Որակավորումը  | 
 Կրթական  | 
 Բնութագրիչները  | ||
| 
 գիտելիքները  | 
 հմտությունները  | 
 կարողունակությունը  | |||
| 
 1-ին  | 
 ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ  | 
 Միջնակարգ կրթության 1-ին աստիճան՝ Տևողությունը`   | 
 ● Տարրական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մայրենի լեզվով գրելու, կարդալու, խոսելու և թվաբանական գործողություններ կատարելու համար:● Տարրական գիտելիքներ բնության, հասարակության, արվեստի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: ● Օտար լեզվով սահմանափակ բառապաշարի և արտահայտությունների իմացություն՝ իր անձը և պարզ առօրյա իրադրությունները նկարագրելու համար:  | 
 Տարրական հմտություններ, որոնք անհրաժեշտ են պարզ առաջադրանքներ և գործողություններ կատարելու համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պարզագույն կանոններ, գործիքներ, չափիչ ու այլ սարքեր և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ):  | 
 ● Գործել և սովորել անմիջական վերահսկո-ղության ներքո՝ ծանոթ ու հստակ սահմանված պայմաններում և ներկա-յացնել կատարած աշխատանքը:  | 
| 
 2-րդ  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ  | 
 Միջնակարգ կրթության 2-րդ աստիճան՝ Տևողությունը`   | 
 Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև բնագիտական, հասարակագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսագործունեության բնագավառների առարկաներից՝ հետագա ուսումնառության կամ մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանք կատարելու համար:  | 
 Իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի որոշակի հմտություններ, որոնք նպատակաուղղված են` 1) հանձնարարված առաջադրանքների կատարմանը և առօրյա խնդիրների լուծմանը՝ պարզ կանոնների, մեթոդների գործիքների և սարքերի կիրառման միջոցով.  | 
 ● Գործել և սովորել վերահսկողության ներքո՝ ● Հասկանալ բնության, հասարակական և առօրյա կյանքի տարբեր երևույթները և կատարել դատողություններ դրանց վերաբերյալ: ● Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցության տարրեր: ● Դրսևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքների ընդհանուր իմացություն:  | 
| 
 3-րդ  | 
 ԱՐՀԵՍՏԱՎՈՐ (Վարպետային ուսուցման որակավորման վկայական)  | 
 Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր Տևողությունը`   | 
 ● Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև հասարակագիտական, բնագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսա-գործունեության բնագավառների առարկաներից՝ որոշակի ոլորտում պարզ աշխատանք կատարելու կամ հետագա ուսումնառության համար: ● Ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք բավարար են պարզ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:  | 
 ● Իմացական, ճանաչո-ղական, հաղորդակցման և գործնական բնույթի բազային հմտություններ, որոնք անհրաժեշտ են`  ● Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու պարզ մաս-նագիտական հմտու-թյուններ:  | 
 ● Աշխատանքի և ուսում-նառության ընթացքում ցուցաբերել ինքնուրույնություն և ստանձնել առաջա-դրանքների կատարման արդյունքների հանդեպ անձնական պատասխա-նատվություն: ● Հարմարեցնել սեփական վարքագիծը խնդիրների լուծման ընթացքում ի հայտ եկող հանգամանքներին: ● Բացատրել ու կատարել եզրահանգումներ բնության, հասարա-կության և առօրյա կյանքի տարբեր երևույթների ու օրի-նաչափությունների վերաբերյալ: ● Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցություն: ● Կարևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքները:  | 
| 
 4-րդ  | 
 1. ՄԻՋՆԱ-ԿԱՐԳ  
 
 
  | 
 Միջնակարգ կրթության 3-րդ աստիճան՝ Տևողությունը`  Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր Տևողությունը`   | 
 ● Փաստական և տեսական հիմնարար գիտելիքներ միջնակարգ կրթության բոլոր բնագավառներից՝ հետագա աշխատանքի կամ ուսումնառության համատեքստում: ● Աշխատանքի բնագավառին առնչվող ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք պահանջվում են հետագա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:  | 
 ● Տարաբնույթ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝ ● Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու մասնա-գիտական հմտու-թյուններ:  | 
 ● Ինքնուրույն կազմա-կերպել և կառավարել սեփական աշխա-տանքային կամ ուսում-նառության գործընթաց-ները՝ կանխատեսելի, բայց փոփոխունակ միջավայրում և ստանձ-նել դրանց գնահատման ու բարելավման որոշ պատասխանատվություն: ● Հստակ ուղղորդման ներքո բացահայտել սեփական կրթական պահանջմունքները` ուսումնառությունը շարունակելու համար: ● Կազմակերպել այլ անձանց առօրյա գործողությունները: ● Կատարել բնության, հասարակության և առօրյա կյանքի տարաբնույթ երևույթ-ների վերլուծություններ՝ կիրառելով հիմնա-վորման և ապացուցման մեթոդներ: ● Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները և դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ: ● Արժևորել և գնահատել ազգային և համամարդ-կային արժեքները:  | 
| 
 5-րդ  | 
 ՄԱՍՆԱԳԵՏ  | 
 Միջին մասնագի-տական կրթական ծրագիր Տևողությունը`   | 
 ● Հիմնարար և համակողմանի փաստական, տեսական և մասնագիտացված գիտելիքներ՝ աշխատանքի կամ ուսումնառության ոլորտից: ● Մասնագիտության հիմնարար հասկացությունների, տեսությունների և մեթոդների իմացություն:  | 
 ● Բազմակողմանի և համապարփակ իմացական, ճանաչողական, վերլու-ծական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝ ● Հաղորդակցման և ՏՀՏ հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝  | 
 ● Որոշ չափով կառավարել և վերահսկել աշխատանքային կամ ուսումնառության գործընթացներ՝ անկանխատեսելի ու փոփոխունակ միջա-վայրում, ստանձնել սեփական ու այլ անձանց գործողություններին հետևելու և դրանք բարելավելու պատաս-խանատվություն: ● Բացահայտել սեփական կրթական պահանջմունքները և ընդունել որոշում հետագա ուսումնառության վերաբերյալ: ● Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները, կենսական տարբեր իրավիճակ-ներում դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ, ինչպես նաև իրականացնել որոշակի վերահսկողություն թիմում այդ կանոնների պահպանման նկատմամբ: ● Կիրառել ազգային և համամարդկային արժեքներն առօրյա հարաբերություններում:  | 
| 
 Մա-կար-դակը  | 
 Որակավորումը  | 
 Կրթական ծրագիրը  | 
 Գիտելիքները  | 
 Հմտությունները  | 
 Կարողունակու-թյունը  | ||
| 
 գիտելիքի կիրառման հմտությունները  | 
 հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու հմտությունները  | 
 ընդհանրական իմացական հմտությունները  | 
 ինքնուրույնու-թյունը և պատասխանա-տվությունը  | ||||
| 
 6-րդ  | 
 ԲԱԿԱԼԱՎՐ (Բակալավրի դիպլոմ)  | 
 Բակալավրի կրթական ծրագիր Տևողությունը` առնվազն  (Կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգ, այսուհետ` ԿՓԿՀ) (180-240 ԿՓԿՀ)  | 
 Մասնագիտական աշխատանքի կամ ուսում-նառության ոլորտի արդի և հիմնարար հասկացու-թյունների, տեսությունների ու մեթոդների իմացություն և առաջադեմ գիտելիքներ:  | 
 Հմտություններ, որոնք ցուցաբերում են նորարարական ու առաջադեմ մոտեցումներ և անհրաժեշտ են ձեռք բերած գիտելիքը և իմացությունը մասնագիտական աշխատանքի կամ ուսում-նառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս:  | 
 ● Տվյալ ոլորտին առնչվող տեղեկա-տվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները մասնագիտական և ոչ մասնա-գիտական հանրությանը ներկայացնելու և բացատրելու հմտություններ։ ● Մասնագիտական  ● Մասնագիտական ոլորտին առնչվող քանակական և որակական տվյալներ հավա-քագրելու, մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ` հիմնավորված դատողություններ անելու համար:  | 
 ● Վերլուծելու և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ դրսևորելով քննադատական մտածողություն: ● Հմտություններ, որոնք պահան-ջում են ստեղ-ծագործական մոտեցում ոլորտի մաս-նագիտական խնդիրները բացահայտելիս և տարբեր լուծումներ առաջադրելիս: 
  | 
 ● Ծավալել լիարժեք մասնագիտական գործունեություն: ● Կառավարել մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում, ստանձնել պատասխա-նատվություն առանձին անհատների կամ թիմի մաս-նագիտական զարգացման համար: ● Որոշել հետագա ուսումնառության կամ աշխատանքի ուղիները՝ ելնելով սեփական պահանջմունք-ներից: ● Գիտակցել անձնական պատասխա-նատվությունը ազգի և պետու-թյան հանդեպ, հետամուտ լինել ժողովրդավարա-կան սկզբունքների իրագործմանը, ազգային և հա-մամարդկային արժեքների տարածմանը:  | 
| 
 7-րդ  | 
 ՄԱԳԻՍՏՐՈՍ(Մագիստրոսի դիպլոմ) ԴԻՊԼՈՄԱ -ՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏ(Դիպլոմա-վորված մասնագետի դիպլոմ)  | 
 Մագիստրոսի կրթական ծրագիր Տևողությունը` առնվազն  (60-120 ԿՓԿՀ) Դիպլոմա-վորված մասնագետի կրթական ծրագիր Տևողությունը` առնվազն   | 
 ● Խորը մասնա-գիտացված գիտելիքներ, այդ թվում՝ տվյալ ոլորտի վերջին ձեռքբերումների վերաբերյալ, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, հետազո-տության և աշխատանքի ընթացքում։ ● Տվյալ մասնա-գիտական բնա-գավառի և միջ-մասնագիտական ոլորտների տեսությունների, առաջավոր սկզբունքների ու մեթոդների իմացություն:  | 
 Առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են` ● հետազոտա-կան ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ տարբեր ոլորտ-ների գիտելիքը համակցելու և նոր գիտելիք ստեղծելու համար, ● նոր և անծանոթ իրադրություն-ներում տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար:  | 
 ● Մասնագիտական և ոչ մասնա-գիտական լայն հանրությանն իր եզրահանգումները, համապատասխան հիմնավորումներն ու հետազո-տության արդյունքները հստակ ու համա-կարգված ներկա-յացնելու և բացա-տրելու հմտու-թյուններ: ● Մասնագի-տական և (կամ) միջմասնա-գիտական ոլորտ-ներում բարդ խնդիրներ լուծելիս և հետազո-տություններ կատարելիս  ● Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնա-գիտական և   | 
 Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտա-կան ոլորտի հիմնախնդիրները հետազոտելու, արդիական գաղափարներ ու մոտեցումներ առաջադրելու, ինչպես նաև ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը միտված նորա-րարական ու ստեղծագործա- լուծումներ առաջարկելու համար:  | 
 ● Մասնագի-տական կամ ուսումնառության ոլորտում ծավալել գործունեություն, որը պահանջում է բարդ և անծանոթ աշխատանքային իրադրությունների կառավարման ու վերափոխման ռազմավարական նոր մոտեցումներ: ● Նպաստել մասնագիտական գիտելիքի զարգացմանը: ● Ստանձնել թիմի ռազմավարական նպատակների իրագործումը վերահսկելու պատասխանա-տվություն: ● Գնահատել իր շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարիքները՝ արդի տեխնոլոգիական զարգացումների համատեքստում, ունակ լինել շարունակելու ուսումնառու-թյունն արագ փոփոխվող միջավայրերում: ● Նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: ● Գործել` զուգակցելով հայոց ազգային արժեհամակարգն ու պատ-մամշակութային փորձը համա-մարդկային արժեքների հետ:  | 
| 
 8-րդ  | 
 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ (Գիտություն-ների թեկնածուի վկայական )  | 
 Հետբուհական մասնագի-տական կրթական ծրագիր Տևողությունը` առնվազն  (180 ԿՓԿՀ)  | 
 ● Առավել առաջադեմ (առաջանցիկ) գիտելիքներ մասնագիտական բնագավառից և միջմասնագի-տական ոլորտ-ներից, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, գիտական հետազոտու-թյունների և աշխատանքի ընթացքում: ● Մասնագիտա-կան բնագավառի և միջմասնագի-տական ոլորտ-ների նորագույն տեսությունների, մոտեցումների, վարկածների և գիտահետա-զոտական մեթոդների համընդգրկուն և խոր իմացություն:  | 
 Առաջադեմ մասնագիտական հմտություններ` ներառյալ սինթեզ և գնահատում, որոնք անհրաժեշտ են՝ ● ձեռք բերած գիտելիքը և բնագավառի հայեցակարգային սկզբունքների և մեթոդների իմա-ցությունը բարդ տեսական ու գործնական խնդիրներ լուծելիս, ● նորարարական գիտական հետազոտու-թյուններ պլանավորելիս և իրականացնելիս:  | 
 ● Տեսական ու գործնական, բարդ և համալիր խնդիրներ, հետազոտության արդյունքներ գիտական շրջա-նակներին և լայն հանրությանը ներկայացնելու և դրանք մեկնա-բանելու զարգացած հմտություններ: ● Գիտական հետազոտություն կատարելիս և նոր գիտելիք ստեղծելիս ՏՀՏ-ները համա-կողմանի կիրառելու հմտություններ: ● Փոխկա-պակցված տարբեր ոլորտներից ստացած մեծա-ծավալ քանակական ու որակական տվյալները գնա-հատելու և օգտա-գործելու հմտու-թյուններ՝ բարդ և համալիր գաղա-փարներ առաջա-դրելու և նոր գիտե-լիք ստեղծելու համար:  | 
 Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝  ● Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝   | 
 ● Գիտակրթական և մասնագիտա-կան առաջատար ոլորտներում նախաձեռնել և ղեկավարել համալիր նորա-րարական գործ-ընթացներ՝ դրսևո-րելով գիտական և մասնագիտական բարեխղճություն, անկախություն ու ինքնուրույնություն: ● Ղեկավարել հետազոտական կամ մասնագի-տական թիմ՝ դրսևորելով բավարար ազդե-ցություն և հանձ-նառության պատրաստակա-մություն: ● Գործել ի նպաստ ազգի և պետության հարատև զար-գացման՝ պահ-պանելով ու պաշտպանելով ազգային և համամարդկային արժեքները:  | 
(հավելվածը խմբ. 07.07.16 N 714-Ն)
 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 07.07.2016, N 714-Ն | 30.07.2016, N 332-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|