Գլխավոր տեղեկություն
Номер
N 27
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (20.07.2016-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2016
Дата вступления в силу
20.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

14 հուլիսի 2016 թվականի N 27

 

28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՖԻԼԱՑՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ 38-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) ապահովել Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համաձայնագրի կնքումը.

2) ապահովել Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի կազմակերպումը` համաձայնագրին համապատասխան` «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 20

 

Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2016 թ.
հուլիսի 14-ի նիստի N 27
արձանագրային որոշման

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱԿ ԶՀԿ ԱՖԻԼԱՑՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ 38-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2016թ. հոկտեմբերի 1-4-ը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Երևանում (Հայաստանի Հանրապետություն) ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը (այսուհետ` նստաշրջան) հյուրընկալելու առնչությամբ,

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ), ի դեմս գլխավոր քարտուղար պարոն Թալեբ Ռիֆաիի, հանդիսանալով Միացյալ Ազգերի մասնագիտացած գործակալություն և զբոսաշրջության բնագավառում առաջատար հասարակական միջազգային կազմակերպություն` 163 անդամակից երկրներով և տարածքներով և մասնավոր հատվածը, կրթական հաստատությունները, զբոսաշրջային ասոցիացիաները և տեղական զբոսաշրջային իշխանությունները ներկայացնող ավելի քան 480 աֆիլացված անդամներով,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն), ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար պարոն Արծվիկ Մինասյանի, հանդիսանալով ՄԱԿ ԶՀԿ լիիրավ անդամ և խրախուսելով պետական և մասնավոր մակարդակներով արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ ԶՀԿ հետ` ուղղված կայուն և պատասխանատու զբոսաշրջության, որպես կայուն տնտեսական զարգացման, ժողովուրդների բարեկամության, միջմշակութային երկխոսության, հանդուրժողականության, խաղաղության և բարգավաճման շարժիչ ուժի, զարգացմանն ու խթանմանը,

Հաշվի առնելով, որ ՄԱԿ ԶՀԿ-ն ցանկանում է անցկացնել ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը` ի նպաստ անդամ պետությունների և աֆիլացված անդամների միջև պետական-մասնավոր համագործակցության և Կառավարությունը ցանկանում է և կարող է հյուրընկալել նստաշրջանը,

Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

 

1

Արտոնություններ, անձեռնմխելիություն և մատչելիություն

 

1. Նստաշրջանին մասնակցության հրավերներն ուղարկում է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը: Քարտուղարությունը սահմանված կարգով Կառավարության կողմից տվյալ նպատակի համար լիազորած անձանց տրամադրում է հրավերն ընդունած կողմերի անունները` վերջիններիս փոխադրման և տվյալ երկրում կեցության հետ կապված հարցերը լավագույնս կազմակերպելու նպատակով:

2. Սույն համաձայնագիրը կազմվել է հիմք ընդունելով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրության 32-րդ հոդվածը, որի համաձայն Կազմակերպությունը իր անդամ երկրների տարածքում կունենա իր գործառույթների իրականացման համար պահանջվող արտոնություններ և անձեռնմխելիություն: Նման արտոնությունները և անձեռնմխելիությունը կարող են սահմանվել Կազմակերպության կողմից կնքվող պայմանագրերով», ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ 21-րդ գլխավոր համաժողովի 662(XXI) որոշումով:

3. 1947 թվականի` մասնագիտացած գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ կոնվենցիան և դրա 18-րդ հավելվածը (այսուհետ` Կոնվենցիա)` ընդունված 17-րդ Գլխավոր համաժողովի 545 (XVII) որոշմամբ, կիրառելի կլինեն հանդիպման շրջանակներում:

4. ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներին կշնորհվեն արտոնություններ և անձեռնմխելիություն, ինչպես սահմանված է Կոնվենցիայի հավելված XVIII-ով:

5. Հանդիպման շրջանակներում գործառույթներ իրականացնող բոլոր մասնակիցներին ու անձանց կտրամադրվի Հայաստան առանց խոչընդոտների մուտքի և ելքի իրավունք: Կառավարությունը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ մասնակիցների` անկախ ազգությունից, մուտքը, կեցությունը և ելքը դյուրինացնելու ուղղությամբ: Մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգի տարբերակ 1 (նախընտրելի) - արտոնագրերը կտրամադրվեն անվճար և անհապաղ, տարբերակ 2 - Կառավարությունը իր իրավասության սահմաններում ջանքեր կգործադրի արտոնագրերը անվճար և անհապաղ տրամադրելու ուղղությամբ:

6. Կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է օգտվի Կոնվենցիայի 6-րդ հոդվածով դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին շնորհվող արտոնություններից, անձեռնմխելիությունից և մատչելիությունից:

7. Կազմակերպության պաշտոնյաները պետք է նույնպես օգտվեն Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներով Միացյալ Ազգերի մասնագիտացած գործակալությունների կոնֆերանսների ընթացքում շնորհվող արտոնություններից և անձեռնմխելիությունից:

8. Առանց նախապատվության Կոնվենցիայի դրույթների հանդեպ`հանդիպման հետ կապված գործառույթներ իրականացնող բոլոր մասնակիցները և անձինք պետք է օգտվեն իրենց գործառույթների անկախ իրականացման համար անհրաժեշտ արտոնություններից և անձեռնմխելիությունից:

 

2

Նստաշրջանի կազմակերպման պայմանները

 

1. Նստաշրջանը անց է կացվելու Երևանում (Հայաստանի Հանրապետությունում) 2016 թվականի հոկտեմբերի 1-4-ը:

2. Կառավարությունը սույն հանդիպման անցկացման նպատակով ՄԱԿ ԶՀԿ-ին կապահովի անձնակազմով, գրասենյակներով, թարգմանչական սարքավորումներով, գրասենյակային կահավորմամբ և հանդիպման ընթացքում պահանջվող փաստաթղթերը պատճենահանող սարքավորումներով, ինչպես նշվում է սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ում:

3. ՄԱԿ ԶՀԿ-ն պատասխանատվություն չի կրում վերոնշյալ անձանց կամ հարմարությունների հանդեպ վնասի, ոչ էլ նման վնասների հետևանքների համար, բացառությամբ ՄԱԿ ԶՀԿ կամ իր անձնակազմի կողմից կոպիտ խախտումների դեպքերի:

4. Նստաշրջանի դահլիճը, գրասենյակները և Կառավարության տրամադրած այլ տարածքները պետք է կազմեն նստաշրջանի տարածքի մասը և համարվեն ՄԱԿ ԶՀԿ տարածքներ հանդիպման, գործողությունների կազմակերպման և ավարտման համար անհրաժեշտ հավելյալ ժամանակահատվածի ողջ ընթացքում:

5. Կողմերը կարող են համաձայնել արտաքին հովանավորության` հանդիպման որակի և կազմակերպման բարելավման նպատակով: Կողմերից յուրաքանչյուրը հովանավորության ցանկացած գործարք պետք է գրավոր համաձայնեցնի մյուս կողմի հետ:

6. Հաշվի առնելով Միավորված Ազգերի Կազմակերպության անվտանգության հարցերով վարչության կողմից պահանջվող պարտադիր անվտանգության չափանիշները` Կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պատվիրակների, անձնակազմի և այցելուների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հյուրընկալող երկիրը կապահովի միջոցառման արդյունավետ, խաղաղ, անվտանգ անցկացումը` ներառյալ հետևյալ ընթացակարգերը.

· Որոշել միջոցառման տարածքները (հյուրանոցային տնտեսության օբյեկտ և միջոցառման վայրը), ստուգել անվտանգության նյութերը և դրանց որակը, ինչպես նաև անվտանգության պլանի նախագծման համար անհրաժեշտ անձնակազմը,

· Ստուգել հակահրդեհային, շտապօգնության, այլ համակարգերի աշխատունակությունը տարածքում,

· Նշանակել անվտանգության պատասխանատու, որպեսզի ՄԱԿ ԶՀԿ անվտանգության վարչությունը միշտ կապի մեջ լինի նրա հետ

· Բոլոր անհրաժեշտ միջոցառումները կիրառել մասնակիցների անվտանգությունն անընդմեջ ապահովելու ուղղությամբ, հատկապես VIP պատվիրակների դեպքերում (փոխադրում, տեղավորում)

· Իրականացնել միջոցառման տարածք մուտքի ճշգրիտ համակարգ

· Մասնակիցներին տրամադրել անվտանգության համապատասխան տեղեկատվությունը: Տեղեկատվությունը պետք է ներառի արտակարգ իրավիճակներում հիմնական անվտանգության նորմերը (էվակուացիայի պլան)` նշելով ուղղություններն ու ելքերը, բժշկական միջոցների տեղը, անհրաժեշտ հեռախոսահամարները, այլն)

Եթե անվտանգության վարչության անվտանգության պահանջները ենթադրում են նաև հուշագրի ստորագրում, ապա տվյալ հուշագիրը պետք է կցվի պայմանագրին` որպես հավելված և ընդունվի երկու կողմերից:

7. ՄԱԿ ԶՀԿ անվանմամբ որևէ անվան, նշանի, դրոշի կամ հապավման օգտագործումը կապված նստաշրջանի հետ պետք է նախապես համաձայնեցվի ՄԱԿ ԶՀԿ քարտուղարության հետ:

8. Սույն պայմանագրում կամ պայմանագրի հավելվածներից յուրաքանչյուրում փոփոխություններն իրականացվելու են կողմերի համաձայնությամբ` համաձայնությունը հավաստող համապատասխան գրությամբ:

9. Կողմերի միջև սույն պայմանագրի առնչությամբ ծագած վեճերը կամ տարաձայնությունները, ուղղակի բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում, կլուծվեն արբիտրաժային կարգով` համաձայն ՍNCINTRAL արբիտրաժային կանոնների: Կողմերը պարտավորվում են ընդունել արբիտրաժային կարգով ընդունված ցանկացած որոշում` որպես վեճի վերջնական լուծում:

10. Սույն պայմանագրի գործողությունը ոչ մի կերպ չի ազդում ՄԱԿ ԶՀԿ արտոնությունների և անձեռնմխելիության վրա:

Կնքված է ք.__________, _____________ 2016թ.:

 

Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից

ՀՀ էկոնոմիկայի նախարար
Արծվիկ Մինասյան

Զբոսաշրջության
Համաշխարհային
կազմակերպության կողմից

ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղար
Թալեբ Ռիֆայի

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՄԱԿ ԶՀԿ ԱՖԻԼԱՑՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ 38-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ա. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

 

I. ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ա) Կառավարությունը պարտավորվում է ապահովել հետևյալ տարածքները, հարմարությունները և սարքավորումները․

- Կարողություններ: Տարածքը պետք է ունենա 250 մասնակցի տեղավորելու կարողություն:

- Ֆորմատ: ապահովել նստաշրջանի մասնակիցների, փորձագետների ելույթների համար նախատեսված կենտրոնական սեղան, որը պետք է շրջապատված լինի առավելագույնը 15 անձի համար նախատեսված լրացուցիչ սեղաններով:

բ) Տարածքը պետք է համապատասխանի հետևյալ տեխնիկական պայմաններին և ապահովված լինի հետևյալ սարքավորումներով.

-կենտրոնական սեղան,

-15 խոսափողեր

-10 շարժական խոսափողեր

 -10 լարով խոսափողեր

 - թարգմանչական խցիկները (անգլերեն/հայերեն) նստաշրջանի ընթացքում և փակման ժամանակ,

-մինչև 15 անձի համար նախատեսված 15 սեղաններ,

գ) Հյուրանոցում ՄԱԿ ԶՀԿ պաշտոնյաների համար նախատեսված աշխատասենյակ` կահավորված հետևյալ սարքավորումներով.

-սեղաններ,

- 2 համակարգիչ (Wi Fi),

-գունավոր տպիչ,

-պատկերամուտ,

 -միջազգային հեռախոսակապ,

դ) ՄԱԿ ԶՀԿ կողմից տրամադրված ամբողջ փաստաթղթերի և նյութերի տպագրություն,

 ե) գրանցման համար նախատեսված կետ` տեղակայված հյուրանոցներում երկու լեզվի իմացությամբ աշխատակազմով, որոնք կտրամադրեն փաստաթղթեր և տեղեկատվություն,

 զ) միջոցառման պաստառը,

 

II. ՄԱԿ ԶՀԿ-Ի ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ

-3 հյուրընկալողներ (անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների լավ իմացությամբ), որոնք կարող են ցուցաբերել մասնակիցներին անհրաժեշտ օգնություն հյուրանոցներում գրանցման ժամանակ և տրամադրել ցանկացած տեղեկատվություն,

- առնվազն տասը օգնականներ երկու լեզվի իմացությամբ` նստաշրջանի ողջ ընթացքում,

-անգլերենի լավ իմացությամբ երկու տեխնիկ պատասխանատու աուդիո-տեսական սարքավորումների և ձայնագրման համար` նստաշրջանի ողջ ընթացքում,

- լուսանկարիչ: Պետք է հասանելի լինի նստաշրջանի (այդ թվում բացմանը և փակմանը) ողջ ընթացքում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սոցիալական միջոցառումների ժամանակ,

- տեսագրման և ձայնագրման անձնակազմ` նստաշրջանի բացման, փակման, ինչպես նաև նստաշրջանի ողջ տևողության ընթացքում:

 

III. ՄԱԿ ԶՀԿ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.ՄԱԿ ԶՀԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

-միջազգային երկկողմանի տրանսպորտ ՄԱԿ ԶՀԿ 8 պաշտոնյաների համար (4 բիզնես կարգի, 4 էկոնոմ կարգի),

-միջազգային երկկողմանի տրանսպորտ ՄԱԿ ԶՀԿ կողմից ընտրված երկու պաշտոնյայի համար,

-տեղավորում (ներառյալ նախաճաշ) ՄԱԿ ԶՀԿ 8 պաշտոնյաների և 2 տեխնիկական մասնագետների համար,

-տեղափոխում /հյուրանոց/ հանդիպում /օդանավակայան/միջոցառումներ,

-միջազգային երկկողմ տրանսպորտ և տեղավորում ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների խորհրդի նախագահի համար (բիզնես կարգի),

 

2. Նախնական այց նստաշրջանի կազմակերպչական աշխատանքները քննարկելու, համակարգելու համար (առնվազն վեց ամիս առաջ)

 

- ՄԱԿ ԶՀԿ 2 պաշտոնյանների համար միջազգային երկկողմ տրանսպորտ և տեղավորում, սնունդ, ինչպես նաև տեղափոխում,

 

3.Խոսնակներ

 

-միջազգային երկկողմ տրանսպորտ ՄԱԿ ԶՀԿ կողմից ըմտրված 4 միջազգային խոսնակների համար,

-տեղավորում (ներառյալ նախաճաշ) չորս միջազգային խոսնակների համար,

-տեղափոխում /հյուրանոց /հանդիպումներ /օդանավակայան/միջոցառումներ,

 

4.Բոլոր Մասնակիները

 

-տեղափոխում հյուրանոց /հանդիպում/օդանավակայան/ միջոցառումներ,

 

IV.Այլ ծառայություններ

5.Կառավարությունը պետք է ապահովի հետևյալ ծառայությունները

-Տպագրություն: Նստաշրջանի ծրագրի տպագրում, այլ հանդիպումների վերաբերյալ ցանկացած այլ նյութերի տպագրում, որոնք կարող են անհրաժեշտ լինել ՄԱԿ ԶՀԿ կողմից:

-Գովազդ: ազգային, տարածաշրջանային և տեղական հաստատություններում, կազմակերպություններում և համալսարաններում նստաշրջանի վերաբերյալ տեղեկատվության տարածում:

 

 Հյուրընկալություն

-ճաշկերույթ (անվճար) ՄԱԿ ԶՀԿ պաշտոնյաների, պետական պաշտոնյաների, խոսնակների, կազմակերպական խորհրդի և գրանցված բոլոր մասնակիցների համար:

-Ճաշեր (անվճար) հանդիպման ընթացքում` բոլոր գրանցված մասնակիցների, պաշտոնատար անձանց և ՄԱԿ ԶՀԿ պաշտոնյաների համար:

-Սուրճի-թեյի-ջրի (անվճար) ծառայություն յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:

Գրանցում: Հանդիպման մասնակիցները պետք է գրանցվեն հանդիպման համար նախատեսված հատուկ կայքում:

 Տեղավորում:

-Հյուրանոցային համարներ: Հանդիպման մասնակիցների համար 3, 4 և 5 աստղանի հյուրանոցում, ինչպես նաև այլ հյուրանոցներում բավարար քանակի հյուրանոցային համարների ամրագրում,

-Ամրագրումներ: հյուրանոցում ամրագրումները պետք է կատարվեն հյուրընկալող երկրի կողմից գրանցումների հիման վրա,

-Տեղափոխումներ: Դրանք պետք է կազմակերպվեն հյուրընկալող երկրի կողմից հանդիպման բոլոր մասնակիցների համար:

-Սոցիալական ծրագրերը և տեխնիկական այցերը պետք է կազմակերպվեն հյուրընկալող երկրի կողմից:

 

Բ. ՄԱԿ ԶՀԿ կողմից ապահովվող ծառայությունները

I. Հանդիպման մասնակցությունը

6 ՄԱԿ ԶՀԿ-ն պետք է ուղարկի հրավերները ՄԱԿ ԶՀԿ անդամներին, ինչպես նաև համապատասխան հիշեցումները` ապահովելու մասնակցության հնարավոր ամենաբարձր մակարդակը։

7.ՄԱԿ ԶՀԿ-ն պետք է տարածի ՄԱԿ ԶՀԿ անդամներին անհրաժեշտ տեղեկությունը վայրի մասին՝ թեթևացնելով օպտիմալ պայմանների ներկայությունը։

8. ՄԱԿ ԶՀԿ-ն պետք է պատրաստի մասնակիցների նախնական ցուցակը, որը պետք է տրամադրվի նստաշրջանի սկզբում։

9. ՄԱԿ ԶՀԿ-ն պետք է պարբերաբար համակարգի հյուրընկալող երկրի հետ մասնակիցների կողմից ստացված տեղեկատվությունը:

 10.ՄԱԿ ԶՀԿ-ն պետք է վարձի երկու տեխնիկական կոորդինատոր նստաշրջանի եզրակացությունները պատրաստելու նպատակով:

 

II. ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԼՈԳԻՍՏԻԿԱՆ

11.Կազմակերպությունը հյուրընկալող երկրի հետ պետք է համակարգի հանդիպման նյութատեխնիկական ասպեկտները։

12. ՄԱԿ ԶՀԿ-ն կուղարկի նախնական այցով երկու պաշտոնյայի (մոտավորապես չորս ամիս առաջ մինչ նստաշրջանը) հանդիպման վարում մասնակիցների համար կեցության և սոցիալական ծրագրերին ծանոթանալու, ինչպես նաև կազմակերպիչների հետ աշխատանքային շփումներ հաստատելու նպատակով,

 

III. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

13.ՄԱԿ ԶՀԿ-ն պետք է կազմի հանդիպման ծրագիրը` համաձայնեցնելով այն հյուրընկալվող երկրի հետ:

14.Միջազգային խոսնակների ընտրություն և ճեպազրույց:

 

 IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

15.ՄԱԿ ԶՀԿ-ն պետք է պատրաստի նստաշրջանի փաստաթղթերը։ Հյուրընկալող երկիրը պատասխանատու է փաստաթղթերի տպագրման համար:

16. Հանդիպման ընթացքում արված նկարները և տեսանյութերը համարվում են ՄԱԿ ԶՀԿ սեփականությունը և կարող են օգտագործվել միայն պետական նպատակներով:

 

Հավելված 2

 

Նկարագրություն

Հավելվածներ

Արդյունք

Գործողություններ

Արժեքը /արտարժույթով

Տևողությունը

Ենթակա է վերադարձի

ա)

Աարքավորումներ

           

բ)

Ոչ նյութական ակտիվներ

           

գ)

Զբոսաշրջային ծախսեր

Ա.III.1.

         
 

Միջազգային ուղևորություն (բիզնես կարգի) 5 անձի համար
Միջազգային ուևորություն 12 անձի համար

Ա.III.2.

Ա.III.3.

   

10,882 եվրո

7 օր մինչ միջոցառումը

X

 

Հյուրանոցում տեղավորում և ուղևորության այլ ծախսեր
Տեղավորում ներառյալ նախաճաշ 17 անձի համար

Ա.III.1,2,3

   

7,285 եվրո

ժամանելիս

X

 

Ընդհանուր 34

     

18,167 եվրո

   

դ)

Տարածքի օգտագործում

           
 

Խորհրդակցությունների սրահ 1
Աշխատասենյակ 2

Ա.1.ա)
Ա.1.բ)

   

2,590 եվրո
730 եվրո

2 օր մինչ միջոցառումը

X

 

Ընդհանուր 3

     

3,320 եվրո

   
 

Անլար խոսափողեր 15
Շարժական խոսափողեր 10
Լարով խոսափողեր 10
Թարգմանչական խցիկներ (անգլերեն/հայերեն) հանդիպման ընթացքում և փակմանը, 2 սեղան 15 անձի համար
Աշխատանքային սեղաններ 7
Համակարգիչ Wi-Fi 2
Գունավոր տպիչ 1
Պատճենահանման սարք 1
պատկերամուտ 1
Միջազգային հեռախոսագիծ

Ա.1.բ)
Ա.I.գ)

   

Խորհրդակցությունների սրահի գինը ներառված է ծառայության մեջ

Խորհրդակցությունների սրահի գինը ներառված է ծառայության մեջ

Միջոցառման ընթացքում

Միջոցառման ընթացքում

Միջոցառ-ման ավարտին

Միջոցառ-ման ավարտին

 

Ընդհանուր 52

           

e)

Այլ ապրանքներ և ծառայություններ

           
 

Տպագրում և տարածում հանդիպման ընթացքում
Տեղափոխման կազմակերպում բոլոր մասնակիցների համար
Անվճար ճաշկերույթ, անվճար ճաշեր և անվճար սուրճ, թեյ, ջուր բոլոր գրանցված մասնակիցների համար, պետական պաշտոնյաների, խոսնակների և ՄԱԿ ԶՀԿ պաշտոնյանների համար
Ընդհանուր

Ա.IV.5
Ա.III.4
Ա.IV.5

   

4,870 եվրո
16,337 եվրո
21,207 եվրո
42,414 եվրո

ժամանելիս
հանդիպման ընթացքում

X
X

 

երկու լեզվի իմացությամբ 3 օգնականներ, որոնք կարող են ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հյուրանոցներում գրանցման ժամանակ
Երկու լեզվի իմացությամբ օգնականներ նստաշրջանի ընթացքում
երկու տեխնիկ պատասխանատու աուդիո-տեսական սարքավորումների համար
Լուսանկարիչ, երկու մասնագետ, որոնք հասանելի կլինեն ամբողջ նստաշրջանի ընթացքում,
Տեսագրման և ձայնագրման Անձնակազմ: չորս մասնագետ, որոնք կձայնագրեն հանդիպման բացման և փակման ընթացքում:

Ա.II

   

3,050 եվրո

հանդիպման ընթացքում

X

 

Ընդհանուր 26

     

3,050 եվրո

   
               

Ընդամենը

     

66,951 եվրո

 

X

         

Նկարագրություն

Հավելվածներ

Արդյունք

Գործողություններ

Արժեքը/արտարժույթով

Տևողությունը

Ենթակա է վերադարձի

ա)

Սարքավորումներ

           
 

xxx

           
 

Ընդամենը

           

բ)

Ոչ նյութական արժեքներ

           
 

xxx

           
 

Ընդամենը

           

գ)

Ուղևորության ծախսեր

           
 

Ավիատոմսի գին

           
 

Հյուրանոցի տեղավորում և ուղևորթյան այլ ծախսեր

           
 

Ընդհանուր

           

դ)

Տարածքների օգտագործման իրավունք

           
 

xxx

           
 

Ընդամենը

           

ե)

Այլ ապրանքներ և ծառայություններ

           
 

xxx

           
 

Ընդամենը

           

Ընդամենը

           

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան