ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2014 թվականի N 674-Ն
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ NN 3 ԵՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 3 ցուցակը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 4 ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2014 թ. հուլիսի 15 Երևան | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 674-Ն որոշման | 
ՑՈՒՑԱԿ N 3
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
| 12000000 | I. ՏՐԱՆՍՊՈՐՏ | |
| 12001000 | 1. Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն | |
| 1200100ա | 1) Բանվորներ | |
| 1200100ա-11170 | Կալանդագործներ | |
| 1200100ա-12180 | Կապարաանագային համահալվածք լցնողներ | |
| 1200100ա-17308 | Խողովակ ծակոտող-ներփչողներ | |
| 1200100ա-18540 | Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր նորոգում են էթիլային հեղուկի գլանատակառը | |
| 1200100ա-18540 | Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր կատարում են գլանատակառ նորոգելու, լցնելու և կափույրները փոխելու աշխատանքներ | |
| 12400000 | II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | |
| 12406000 | 1. Աշխատանք արդյունաբերական ատոմային ռեակտորներում, ատոմային էլեկտրակայաններում և ջերմամատակարարման ատոմային կայաններում | |
| 12406000-17541 | Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես շահագործում, նորոգում և կարգաբերում են տեխնոլոգիական սարքավորումը, օդափոխության, կառավարման համակարգերը, տեխնոլոգիական և ճառագայթումային հսկողության սարքերը, կատարում են տարբեր նշանակության ատոմային ռեակտորներ և ատոմային կայաններ շահագործումից հանելու աշխատանքներ | |
| 12415000 | 2. Աշխատանքներ կազմակերպությունների լաբորատորիաներում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում | |
| 12415000-17541 | Բանվորներ, մասնագետներ, ղեկավարներ և գիտաշխատողներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում ճառագայթաակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթման աղբյուրներով կատարվող աշխատանքներով մշտապես զբաղված են այն շենքերում, որտեղ կատարվում են 1-ին և 2-րդ դասերի աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված լաբորատոր սարքավորումը և մեխանիզմները | |
| 12416000 | 3. Աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերի պահեստներում և պահեստարաններում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում | |
| 12416000-17541 | Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում, տեսակավորում, վերատարավորում, փաթեթավորում և պահպանում են ճառագայթաակտիվ նյութերը և իոնացնող ճառագայթման աղբյուրները, ինչպես նաև նորոգում են փաստացի աշխատած ժամանակահատվածում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տեխնոլոգիական սարքավորումը | |
| 12417000 | 4. Արտահագուստ և սարքավորում ապաակտիվացնելու և փոշազերծելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին կետում թվարկված կազմակերպությունների և արտադրությունների սանթողարկիչներում (ցնցուղարաններում) | |
| 12417000-1754ա | Բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես ընդունում, տեսակավորում, մաքրում, փոխադրում, լվանում, նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արտահագուստները (հատուկ կոշիկները) | |
| 12417000-1754բ | Հատուկ լվացքատների, սանթողարկիչների (ցնցուղարանների) բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես նորոգում են սարքավորումները, մաքրում շենքերը և լվանում ճառագայթաակտիվ աղտոտումները | |
| 12417000-1754գ | Բանվորներ և ղեկավարներ, ովքեր ապաակտիվացնում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված սարքավորումը, շենքերը և նյութերը | |
| 12418000 | 5. Մոնտաժելու, ապամոնտաժելու և նորոգելու շինարարական աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արդյունաբերական շենքերի և կառույցների ներսում | |
| 12418000-17541 | Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր աշխատանքները կատարում են ճառագայթումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար) | |
| 12419000 | 6. Ճառագայթաակտիվ նյութեր հավաքելու, օգտահանելու, տեղափոխելու և թաղելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում | |
| 12419000-17541 | Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մշտապես հավաքում, բեռնում, բեռնաթափում, վերամշակում, օգտահանում, տեղափոխում և թաղում են թափոններ ու աղտոտված սարքավորում կամ սպասարկում են սույն բաժնի 1-ին ենթաբաժնում նշված արտադրություններում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տրանսպորտային միջոցները | |
| 12423000 | 7. Աշխատանքներ արտադրական շենքերում` բերիլիումային վնասակարության պայմաններում | |
| 12423000-1754ա | Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մոնտաժման, ապամոնտաժման և շինվերանորոգման աշխատանքներ են կատարում բերիլիումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար) | 
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 674-Ն որոշման | 
ՑՈՒՑԱԿ N 4
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
| 23000000 | I. ՏՐԱՆՍՊՈՐՏ | |
| 23001000 | 1. Երկաթուղային տրանսպորտ | |
| 2300100ա | 1) Բանվորներ | |
| 2300100ա-10729 | Քիմիական լուծույթ պատրաստող ապարատավարներ | |
| 2300100ա-11242 | Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված), ովքեր աշխատում են լվացման-շոգեմաքրման կայանում (գնացքում, կայարանում) | |
| 2300100ա-13144 | Կաթսայագործներ, ովքեր կատարում են շոգեքարշի կաթսայի տաք լվացում | |
| 2300100ա-13152 | Դեպոյի շոգեքարշի հնոցապաններ | |
| 2300100ա-17244 | Բեռ և ուղեբեռ ընդունող-հանձնողներ, ովքեր աշխատում են ծծմբային նավթ և կծու նյութեր լցնելու և դատարկելու կետերում | |
| 2300100ա-17393 | Շոգեքարշի կաթսա լվացողներ | |
| 2300100ա-18000 | Հատուկ ինտենսիվ երթևեկության մայրուղային-երկաթուղային տեղամասերում գնացք ընդունելու, ճանապարհելու և բաց թողնելու գծով արտակարգային և առաջին կարգի կայարանների հերթապահներ | |
| 2300100ա-18001 | Արտակարգային և առաջին կարգի կայանների | |
| տեսակավորման մեքենաների հերթապահներ և օպերատորներ | ||
| 2300100ա-18002 | Բեռնատար գնացքի վագոնավարներ | |
| 2300100ա-18003 | Երկաթուղային անցատեղերում շոգեքարշերի և շոգեամբարձիչների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ | |
| 2300100ա-18004 | Ջերմաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ | |
| 2300100ա-18005 | Էլեկտրաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ | |
| 2300100ա-18006 | Դիզելագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ | |
| 2300100ա-18007 | Էլեկտրագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ | |
| 2300100ա-18008 | Գնացքաքարշային (լոկոմոտիվային) բրիգադի մեքենավար-հրահանգիչներ | |
| 2300100ա-18009 | Գնացքի կարգավարներ (դիսպետչերներ) և ավագ կարգավարներ (ավագ դիսպետչերներ) | |
| 2300100ա-18010 | Վագոնների երթևեկության արագությունը կարգավորողներ, գնացք կազմողներ | |
| 2300100ա-18011 | Մայրուղային-երթուղային ճանապարհների հպակային (կոնտակտային) ցանցի էլեկտրամոնտյորներ և էլեկտրամեխանիկներ | |
| 2300100բ | 2) Ղեկավարներ և մասնագետներ | |
| 2300100բ-23407 | Լվացման-շոգեմաքրման կայարանի (գնացքի, կետի) վարպետներ | |
| 23002000 | 2. Մետրոպոլիտեն | |
| 2300200ա | 1) Բանվորներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին | |
| 2300200ա-11242 | Մետրոպոլիտենի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված) | |
| 2300200ա-11448 | Դրեզինի վարորդներ (տնտեսական գնացքի մեքենավարներ) | |
| 2300200ա-11906 | Ցամաքեցնողներ (դրենաժողներ) | |
| 2300200ա-13506 | Ջրամբարձիչի մեքենավարներ | |
| 2300200ա-13741 | Խյուսափոսային ագրեգատի մեքենավարներ | |
| 2300200ա-13771 | Ներքին այրման շարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ | |
| 2300200ա-13773 | Էլեկտրաշարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ | |
| 2300200ա-13890 | Լվացող կայանքի մեքենավարներ | |
| 2300200ա-14091 | Ուղեամբարձիչի մեքենավարներ | |
| 2300200ա-14335 | Ֆրեզերային-մաքրամշակման մեքենայի մեքենավարներ | |
| 2300200ա-14369 | Փայտակոճ ամրացնող մեքենայի մեքենավարներ | |
| 2300200ա-14370 | Փայտակոճ հանող մեքենայի մեքենավարներ | |
| 2300200ա-14577 | Բլոկավորման և կենտրոնացման սարքավորումներ մոնտաժողներ երկաթուղային տրանսպորտում | |
| 2300200ա-14601 | Կապի սարքավորում մոնտաժողներ | |
| 2300200ա-14668 | Ճանապարհային մոնտյորներ (գծի մոնտյորներ) | |
| 2300200ա-14979 | Ուղեսպասարկիչ մեքենա և մեխանիզմ կարգաբերողներ | |
| 2300200ա-15406 | Ճանապարհ և արհեստական կառույց շրջանցողներ (գծի շրջայցող բանվորներ) | |
| 2300200ա-15572 | Արատանշիչ (արատադիտման) սայլակի օպերատորներ | |
| 2300200ա-15874 | Ճանապարհաչափման օպերատորներ (գծեր չափող սայլակի օպերատորներ) | |
| 2300200ա-17531 | Բանվորներ, ովքեր կատարում են տեղագրական-երկրաբաշխական և մարկշեյդերական աշխատանքներ | |
| 2300200ա-18450 | Խյուսափոսային ագրեգատի փականագործներ | |
| 2300200ա-18559 | Փականագործ-նորոգողներ (նորոգող-փականագործներ) | |
| 2300200ա-18585 | Մետրոպոլիտենի էլեկտրասարքավորում սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ | |
| 2300200ա-18587 | Մետրոպոլիտենի կայարանի և թունելի սարքավորումներ սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ | |
| 2300200ա-18874 | Հյուսներ | |
| 2300200ա-19167 | Թունելի (թունելային) բանվորներ | |
| 2300200ա-19801 | Բոլոր անվանումների էլեկտրամոնտաժողներ | |
| 2300200ա-19820 | Բոլոր անվանումների էլեկտրամոնտյորներ | |
| 2300200բ | 2) Ղեկավարներ և մասնագետներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին | |
| 2300200բ-22177 | Ճարտարագետներ, ովքեր զբաղված են աշխատանքի կատարման հսկողությամբ և մետրոպոլիտենի, եզրաչափքային-հետազոտական կայարանի կառույցների ու սարքավորման տեխնիկական վիճակի հսկողությամբ | |
| 2300200բ-22177 | Ճարտարագետներ, ովքեր կատարում են երկրաբաշխական-մարկշեյդերական աշխատանք | |
| 2300200բ-22177 | Ճարտարագետներ և տեսուչներ (ավագ տեսուչներ), ովքեր հսկում են երկաթուղու և մետրոպոլիտենի տեխնիկական միջոցների, շենքերի ու կառույցների նորոգման որակը | |
| 2300200բ-23186 | Բոլոր անվանումների վարպետներ (ավագ վարպետներ, վարպետների օգնականներ) | |
| 2300200բ-24940 | Տեխնիկներ, ովքեր աշխատում են եզրաչափքային-հետազոտական կայարանում | |
| 2300200բ-25410 | Էլեկտրամեքենագետներ (ավագ էլեկտրամեքենագետներ), էլեկտրամեխանիկներ (ավագ էլեկտրամեխանիկներ) | |
| 2300200գ-18007 | 3) Էլեկտրագնացքի մեքենավարներ, մեքենավարի օգնականներ, | |
| մեքենավար-հրահանգիչներ | ||
| 2130310 | II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | |
| 23603000 | 1. Աշխատանքներ արդյունաբերական ատոմային ռեակտորում, ատոմային էլեկտրակայանում և ջերմամատակարարման ատոմակայանում | |
| 23603000-1754ա | Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես աշխատում են ռեակտորի համար տեխնոլոգիական ջուր նախապատրաստող և ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից մաքրող ջրակառույցների արտադրամասերում և տեղամասերում | |
| 23603000-1754բ | Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես կատարում են տեխնոլոգիական ջուրն ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից և ճառագայթաակտիվ բեկորներից մաքրելու աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են մաքրող կայանքների տեխնոլոգիական սարքավորումները, որոնք աղտոտված են ճառագայթաակտիվ նյութերով | |
| 23603000-1754գ | Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր հանդերձանք և հարմարանքներ պատրաստելու կամ նորոգելու ժամանակ մշտապես աշխատում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված նյութերով | |
| 23603000-1754դ | Բանվորներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես ընտրում և նախապատրաստում են տեխնոլոգիական միջոցների փորձանմուշներ | |
| 23604000-1741 | Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր նշված չեն N 1 ցուցակի XXI բաժնում, բայց մշտապես աշխատում են ստորգետնյա պայմաններում | |
| 23605000-17541 | Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես և անմիջականորեն լիթիումի հիդրիդից պատրաստում են իրեր և արտադրական շենքերում նորոգում են տեխնոլոգիական սարքավորում | |
| 23606000 | 2. Աշխատանքներ պատրաստի հատուկ իրերի պահեստներում և պահեստարաններում, որտեղ պահվում են ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հանգույցներ ու մանրամասեր | |
| 23606000-17541 | Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում և պահպանում են հատուկ իրեր | |
| 23607000 | 3. Ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի տեղափոխում | |
| 23607000-1754ա | Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես զբաղված են ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի միջարտադրամասային և միջգործարանային տեղափոխմամբ | |
| 23607000-1754բ | Բանվորներ և մասնագետներ, ովքեր կարգաբերում են կայանքներ` փոխարինելով փակ ճառագայթաակտիվ աղբյուրները, փաստացի աշխատած ժամանակի համար: | 
(հավելվածը լրաց. 21.07.16 N 756-Ն)
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.07.2016, N 756-Ն | 28.07.2016, N 674-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|