Գլխավոր տեղեկություն
Номер
N 948-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (09.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.09.22/19(562).1 Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
08.09.2016
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
08.09.2016
Дата вступления в силу
09.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 948-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՄՋ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 588-Ա ԵՎ «ԱՐՄԻՆ-ՌՈՒ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 591-Ա ՀՐԱՄԱՆՆԵՐՈՎ ՏՐՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ N ՊԼ-5764 ԵՎ N ՊԼ-5766 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն հոդվածի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՄՋ» ՍՊԸ-ի և «ԱՐՄԻՆ-ՌՈՒ» ՍՊԸ-ի կողմից սույն թվականի օգոստոսի 25-ին ներկայացված դիմումները և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի օգոստոսի 30-ի N 919-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 6-ի N 1 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՄՋ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի օգոստոսի 26-ի թիվ 588-Ա հրամանով և «ԱՐՄԻՆ-ՌՈՒ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ 591-Ա հրամաններով տրված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման N ՊԼ-5764 և ՊԼ-5766 լիցենզիաները:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ա. Մինասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան