Basic information
Number
N 499-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (01.10.2003-20.07.2013)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.06.04/34(624) Հոդ.483
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.04.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.05.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.05.2003
Effective date
01.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

3 ապրիլի 2003 թվականի N 499-Ն 

 

ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հոկտեմբերի 1-ից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 3-ի N 499-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը (այսուհետ՝ հաշվառում) հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում:

2. Հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) ներկայացուցչի կողմից` ջրօգտագործողի անմիջական մասնակցությամբ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հիմք են հանդիսանում ջրօգտագործողի կողմից վարչական վիճակագրական հաշվետվությունը («Ջրօգտագործման մասին» N 2-տա ձև (ջրտնտ) (տարեկան) լրացնելու համար և համարվում են ջրօգտագործման փաստացի ծավալներ` ջրօգտագործման վճարի հաշվարկման համար:

4. Հաշվառման արդյունքներն ուժի մեջ են մինչև ջրօգտագործողի կողմից ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի տեղադրումը, որի մասին կազմվում է երկկողմանի ակտ` գործակալության և ջրօգտագործողի միջև:

5. Սույն կարգի համաձայն՝ ջրային ռեսուրսից իրականացված ջրօգտագործման ծավալը հաշվարկվում է ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալի հիման վրա՝

ա) ջրահոսքի արագություն, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է`

ինքնահոս խողովակների համար՝ 1.5 մ/վրկ,

ճնշումային խողովակների համար՝ 2.0 մ/վրկ,

բաց հունով ջրանցքների համար՝ 1.2 մ/վրկ.

բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է՝

խողովակների համար` դրանց կտրվածքի մակերեսը,

բաց հունով ջրանցքի համար` ջրահոսքի հունի միջինացված բարձրության և լայնության արտադրյալը.

գ) ջրօգտագործման տևողություն (օր, ամիս, տարի):

6. Ջրօգտագործողի և գործակալության միջև ծագած տարաձայնությունները, կապված ջրերի այլընտրանքային հաշվառման կարգի կիրարկման հետ, քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation