Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (30.08.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2016.11.09/2(36)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
09.07.2014
Дата подписания
09.07.2014
Дата вступления в силу
30.08.2016

Շ Ր Ջ Ա Ն Ա Կ Ա Յ Ի Ն   Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը, այսուհետ` «Կողմեր»

 

Ուղղորդվելով երկու պետությունների միջև բարեկամական և փոխըմբռնման հարաբերությունները ամրապնդելու ցանկությամբ,

 

Գիտակցելով փոխադարձ շահերի առկայությունը և ընդհանուր նպատակներին ուղղված ջանքների համակարգման անհրաժեշտությունը,

 

Գնահատելով երկու պետությունների համար հետաքրքրության ոլորտներում փոխադարձ և արդյունավետ փոխադարձ համագործակցություն խորացման կարևորությունը` ուղղված ժողովուդների զարգացմանը,

 

Արտահայտելով իրենց ցանկությունը ամրապնդելու և առավելապես զարգացնելու երկու պետությունների միջև համագործակցային հարաբերությունները` հիմնված ազգային ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հարգման վրա` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ու պետությունների ներպետական օրենսդրությունների համաձայն:

 

Համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված I

 

Սույնով Կողմերը պարտավորվում, իրենց ներպետական օրենսդրություններին համապատասխան, խթանել համագործակցությունը երկու պետությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

 

Հոդված II

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունը կընդգրկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, այդ թվում` տնտեսական, առևտրային, ֆինանսական, արդյունաբերական, գյուղատնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության, ինչպես նաև Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` այլ ոլորտներ:

 

Հոդված III

 

Կողմերը համաձայնում են, որ այսուհետ սույն Համաձայնագիրն այն շրջանակն է, որը սահմանում է Կողմերի միջև համագործակցությունը կանոնակարգող ինստիտուցիոնալ շրջանակը, որի հիման վրա փոխադարձ հետաքրքրության ներկայացնող յուրքանչյուր ոլորտում Կողմերը կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր:

Այդ լրացուցիչ համաձայնագրերով կսահմանվեն Կողմերի միջև իրակացվելիք համագործակցության ծրագրերը և նախագծերը, դրանց նպատակները, ֆինանսական ու տեխնիկական ռեսուրսները և աշխատանքային ժամանակցույցերը, ինչպես նաև այն հատուկ բնագավառները, որոնցում դրան իրականացվելու են:

Ի լրումն` Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համապատասխան կառույցներն ու կազմակերպությունները կարող են ստորագրել ոլորտային համագործակցության վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն երկկողմ հարաբերությունները ամրապնդելու համար` Կողմերի արտաքին գործերի նախարարությունների հետ խորհրդակցելուց և համաձայնեցնելուց հետո:

 

Հոդված IV

 

Սույն Համաձայնագիրը, ինչպես նաև դրա շրջանակներում ընդունված միջոցները չպետք է հակասեն որևէ Կողմի միջազգային պարտավորություններին, որոնք բխում են այն միջազգային պայմանագրերից, որոնց կողմ է վերջինս:

 

Հոդված V

 

Կողմերի միջև ծագած jուրաքանչյուր տարաձայնություն կապված սույն Համաձայնագրի դրութների մեկնաբանման կամ կիրառման հետ կլուծվի Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով` դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված VI

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի հոդված VII-ի դրույթների համաձայն և կլինեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված VII

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցման ամսաթվին, որով Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերն ավարտվել են:

 

Հոդված VIII

 

Սույն Համաձայնագրիրը կգործի 5 (հինգ) տարի ժամկետով և դրա գործողությունը ինքնաբերաբար կերկարացվի լրացուցիչ հավասար ժամանակահատվածներով, բացառությամբ այն դեպքի, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 (երեք) ամիս առաջ:

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրի դադարեցման մասին ծանուցել մյուս Կողմին ցանկացած ժամանակ, և Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի մյուս Կողմին ծանուցելու պահից 3 (երեք) ամիս անց:

 

Սույն Համաձայնագրի դադարեցումը չի խոչընդոտի այն ծրագրերի և նախագծերի իրականացմանը, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել սույն Համաձայնագրի կամ դրա լրացուցիչ համաձայնագրերի շրջանակներում նախքան սույն Համաձայնագրի ուժը կորցնելը:

 

Կատարված է Մոնտեվիդեո քաղաքում, 2014 թվականի հուլիսի 9-ին, հայերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով: Բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանությունների ժամանակ առաջացած հակասությունների դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տարբերակը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 30-ինուղղ.