Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (12.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
12.02.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
12.02.2016
Дата вступления в силу
12.02.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

12 փետրվարի 2016 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

2016 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի «Արտահանումը զարգացնելուն ուղղված միջոցների մասին» թիվ 2 որոշման 4-րդ կետի իրականացման նպատակով`

1. Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության առաջարկության համաձայն քաղ. Մոսկվայում «Բաց նորարարություններ» մոսկովյան նորարարական զարգացման միջազգային ֆորումի հարթակում 2016 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումի (այսուհետ` ցուցահանդեսային ֆորում) անցկացմանը:

2. Եվրասիական տնտեսական միության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների կառավարություններին (այսուհետ համապատասխանաբար` անդամ պետություններ, Հանձնաժողով)` մշակել ցուցահանդեսային ֆորումի կազմակերպմանը եւ անցկացմանն աջակցելուն առնչվող հարցեր:

3. Անդամ պետությունների կառավարություններին`

մինչեւ 2016 թվականի փետրվարի 22-ը թեկնածություններ ներկայացնել Հանձնաժողով` ցուցահանդեսային ֆորումի կազմակերպչական կոմիտեի (այսուհետ` կազմակերպչական կոմիտե) կազմում ընդգրկելու համար` անհրաժեշտության դեպքում նախատեսելով դրանում գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը.

քննարկել ազգային ցուցահանդեսային ցուցադրությունների ֆինանսավորմանն առնչվող հարցեր եւ որոշել դրանց ձեւաչափը` հաշվի առնելով ցուցահանդեսային ֆորումի անցկացման հայեցակարգը:

4. Հանձնաժողովին` անդամ պետությունների կառավարությունների հետ փոխգործակցելով` քննարկել երրորդ երկրների ներկայացուցիչներին ցուցահանդեսային ֆորումին հրավիրելու հարցը.

5. Հանձնաժողովի կոլեգիային`

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ մինչեւ 2016 թվականի մարտի 10-ը հաստատել կազմակերպչական կոմիտեի կազմը` դրանում ընդգրկելով անդամ պետությունների եւ Հանձնաժողովի ներկայացուցիչներին.

ապահովել կազմակերպչական կոմիտեի գործունեությունը:

6. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով