Basic information
Number
ՀՕ-249-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (09.01.2017-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.32
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
15.12.2016
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
30.12.2016
Effective date
09.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 47.3.  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի միջոցների բռնագանձումը

 

1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից, ինչպես նաև աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաև շահառուների պահանջների:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-249-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation