Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 138
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (01.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.12.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.12.2015
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 138

քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` ««Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» որոշման նախագծի մասին

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ««Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 
 ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերն անցկացնելու կազմակերպման կարգի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 111-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման մասին» 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Սահմանել, որ

Եվրասիական տնտեսական միության մարմինների այն կարգադրությունները, որոնց դրույթներով նախատեսվում է դրանց հրապարակումը, ենթակա են Միության պաշտոնական կայքում հրապարակման՝ դրանց ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օր հետո,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն հանձնարարականները, որոնց դրույթներով նախատեսվում է դրանց հրապարակումը, ենթակա են Միության պաշտոնական կայքում հրապարակման՝ դրանց ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օր հետո:»,

բ) նշված Որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման կարգի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Միության մարմինների պաշտոնական հրապարակմանը ենթակա որոշումները, բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերության մեջ նշված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների, տեղադրվում են Միության պաշտոնական կայքում դրանց ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օր հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումը, որն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի այդ որոշումն ընդունելու օրվանից հետո կիրառվող որոշ որոշումներ ուժի մեջ մտնելու ժամկետի նշմամբ, ենթակա է Միության պաշտոնական կայքում տեղադրման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նշված որոշումը պաշտոնապես հրապարակելու օրվանից ոչ ուշ:

6. Միության պաշտոնական կայքում պաշտոնական հրապարակման դեպքում նշվում են՝

սույն Կարգի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի նկատմամբ՝ պայմանագրի անվանումը, պայմանագրի ստորագրման ամսաթիվը և վայրը, այն ստորագրող անձինք, պաշտոնական հրապարակման ամսաթիվը, ուժի մեջ մտնելու ամսաթիվը (կարգը), պայմանագրի ժամանակավոր կիրառման ամսաթվի սկիզբը (այն դեպքում, երբ պայմանագիրը ժամանակավորապես կիրառվում է),

Միության մարմինների որոշումների նկատմամբ՝ որոշումն ընդունած Միության մարմնի անվանումը, որոշման անվանումը, ընդունման ամսաթիվը, պաշտոնական հրապարակման ամսաթիվը, այն ստորագրող անձը (անձինք), գրանցման համարը, որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը (կարգը):»:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան