ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
8 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 143 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձԵՎավորման ԵՎ գործունեության մասին հիմնադրույթը հաստատելու մասին «Եվրասիական միջկառավարԱկան խորհրդի որոշման նախագծի մասին»» որոշման նախագծի վերաբերյալ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության մասին հիմնադրույթը հաստատելու մասին «Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի մասին»» որոշման նախագծին և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձԵՎավորման ԵՎ գործունեության մասին հիմնադրույթը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 15-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության հիմնադրույթը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձԵՎավորման ԵՎ գործունեության մասին հիմնադրույթը հաստատելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետին և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության 2-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված)՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության մասին կից ներկայացվող հիմնադրույթը:
2. Սահմանել, որ՝
Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորումը վերաբերում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը.
եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ղեկավարվում է ցանկում նշված ուղղվածություններով՝ հավելվածի համաձայն:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ն ընդունել՝ սույն Որոշմամբ նախատեսված ցանկի շրջանակներում գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման վերաբերյալ որոշում:
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը ուսումնասիրել պետական գիտատեխնիկական զարգացման ծրագրերում եվրասիական տնտեսական հարթակները ներառելու հնարավորությունը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|