Basic information
Number
N 871-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (05.08.2003-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.731
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.07.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.07.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.07.2003
Effective date
05.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2003 թվականի N 871-Ն

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատախազության աշխատողների դասային աստիճանների համար հավելավճարներ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 871-Ն որոշման

 

Հ Ա Վ Ե Լ Ա Վ Ճ Ա Ր Ն Ե Ր

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

1. Դատախազության աշխատողների դասային աստիճանների համար սահմանվող հավելավճարները որոշվում են նվազագույն ամսական աշխատավարձի և դրա դասային աստիճանին համապատասխանող գործակցի արտադրյալով։

2. Դատախազության աշխատողների դասային աստիճաններին համապատասխանող գործակիցներն են՝

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդական 15
արդարադատության առաջին դասի պետական խորհրդական 14
արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական 13
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական 12
արդարադատության առաջին դասի խորհրդական 11
արդարադատության երկրորդ դասի խորհրդական 10
արդարադատության երրորդ դասի խորհրդական 9
առաջին դասի իրավաբան 8
երկրորդ դասի իրավաբան 7
երրորդ դասի իրավաբան 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ