ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2017 թվականի N 157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 438 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գիտարշավի ընթացքում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտին վերաբերող հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, վավերագրեր և ցուցակ) կազմման կամ ճշգրտման նպատակով տեղում, ըստ անհրաժեշտության, գրառվում են նկարագրական, տեղագրական, բնութագրական տվյալները, սխեմատիկ կերպով չափագրվում է օբյեկտը (համալիրները` 1:200 կամ 1:500, առանձին կառույցները` 1:50 կամ 1:100 մասշտաբներով), լուսանկարվում և ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի տեղագրական հիմքի վրա նշվում է օբյեկտի տեղը (մոնումենտալ արվեստի բնույթի օբյեկտի դեպքում), արտաքին չափսերը և տարածքի սահմանը կոորդինատային տվյալներով (ճշտությամբ): Հնագիտական հուշարձաններում, վերգետնյա հետազոտություններից բացի, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով կատարվում են նաև փոքրածավալ հետախուզական պեղումներ:».
2) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Հուշարձանի տարածքի շուրջը սահմանվող պահպանական գոտիների նախագծերում (N 3 ձևը կցվում է) նշվում են հուշարձանի համառոտ բնութագիրը, ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի կադաստրային քարտեզի վրա՝ կոորդինատային տվյալներով, պահպանական գոտիների սահմանները (որոնց ճշտությունը կարող է լինել մինչև 3 մետր), պայմանակարգը և մոտենալու ուղիները:».
3) NN 1 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
4) 109-րդ կետում «տրամադրելիս» բառից հետո հանել «բացառությամբ զբոսաշրջությունը խթանող դեպքերի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2017 թ. փետրվարի 23 Երևան | 
| Հավելված  | 
«Ձև N 1
| ՀՀ մշակույթի նախարարություն Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն | 
 
 Պահպանական միավորի ցուցիչ | ||||
| 
 | - համապատասխան տպագիր նկարագիրն առնել շրջանակի մեջ - մեկից ավելի պատասխանների դեպքում նկարագրիչներն իրարից առանձնացնել գծիկով - անհրաժեշտության դեպքում վկայագրին ավելացնել ներդիր (միջանկյալ թերթիկ) | 
| ՀՈՒՇԱՐՁԱՆԸ | Պետցուցակի ցուցիչ՝ | 
001 Տիպային անվանումը
002 Հատուկ անունը
003 Այլ անվանումներ
004 Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
005 Սկզբնական պատկանելությունը
006 Պահպանական միավորի անվանումը
007 Պահպանական միավորի առանձին վկայագրվող մասերը
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
008 Մարզը-ենթատարածքը-համայնքը-բնակավայրը
009 Հասցեն
010 Տեղագրությունը, տեղական տոպոնիմները
011 Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
| ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐՍՈՒՄ | ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ | 
012 Աշխարհագրական կոորդինատները (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով)
013 Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
014 Տեղանքի սեյսմիկությունը
015 Կադաստրը (տարեթիվը – սեկցիան)
016 Ջրագրությունը
017 Համառոտ նկարագրությունը
ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
018 Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
019 Կառուցման ժամանակը՝ տարեթվերով
020 Թվագրման հիմնավորում
| ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ | ԸՍՏ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ | ԸՍՏ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ | 
| ԸՍՏ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ | ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ | այլ հիմնավորումներ | 
021 Հեղինակը (հեղինակները) (անունը, ազգանունը (մասնագիտությունը)
022 Հեղինակի որոշման աղբյուրը
| ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ | ԸՍՏ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ | ԸՍՏ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ | 
| ԸՍՏ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ | ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ | այլ հիմնավորումներ | 
023 Հուշարձանի ժամանակագրական աղյուսակ (ժամանակը - հեղինակը - աշխատանքները)
024 Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակ (ժամանակը - հեղինակը - աշխատանքները)
025 Պատմական համառոտ տեղեկանք
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ - ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
026 ա. հնագիտական մաս` շերտագրությունը, գտածոները
| բ. ճարտարապետական մաս` ճարտարապետական հորինվածքը  | 
027 Շինանյութը (տեսակը, գույնը)
028 Բացվածքները
| ա. մուտքերը | քանակը | կողմնորոշումը | 
| բ. լուսամուտները | քանակը | կողմնորոշումը | 
029 Հարկայնությունը
| լրացուցիչ տեղեկանք | 
030 Կոնստրուկցիաները
| կրող | ծածկի | 
031 Տանիքը՝ նյութը, ձևը
032 Իրականացման տեխնիկան
| շինանյութի մշակումը | շարվածքի չափը | 
| շարվածքի տիպը | երեսապատումը | 
033 Հարդարանքը
| տիպը | 
034 Պատկերագրությունը, բովանդակությունը
035 Չափերը
| երկարությունը | լայնությունը | 
| բարձրությունը | խորությունը | 
| տարածքի մակերեսը | հաստությունը | 
036 Պահպանվածությունը
| ԼԱՎ | ՄԻՋԻՆ | ՎԱՏ | ՎԹԱՐԱՅԻՆ | 
Որակական
| 1/4 | 2/4 | 3/4 | 4/4 | 
| Քանակական | լրացուցիչ տեղեկանք | 
037 Արժեքավորումը
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
038
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
039 Նշանակությունը
| ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ | ՏԵՂԱԿԱՆ | 
040 Սեփականության ձևը
| ՊԵՏԱԿԱՆ | ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ | 
| ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ | ԱՅԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ | ՄԱՍՆԱՎՈՐ | 
041 Սեփականատերը
Օգտագործողը
Վարձակալը
| 042 | 
 | 
043 ՎԿԱՅԱԳՐԻՆ ԿԻՑ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
| ա. գծագիր | 
 | |||||
| բ. լուսանկար | 
 | 
ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
044 Հաշվառող, ուսումնասիրող կազմակերպությունը
| 045 | ||||
| տնօրեն | ստորագրությունը | ամսաթիվը | ||
| 046 | Վկայագրի կազմման | |||
| հեղինակը (հեղինակները) | ստորագրությունը | ամսաթիվը | ||
| 047 | Վկայագրի լրացման | |||
| հեղինակը (հեղինակները) | ստորագրությունը | ամսաթիվը | ||
| 048 | Համակարգիչ մուտքագրման | |||
| ստորագրությունը | ամսաթիվը | 
Ձև N 3
| ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 | 
 | 
| 
 | ||||||||||||||
Հուշարձանի պահպանության գոտիների համակարգի օգտագործման պայմանակարգը (ռեժիմ)
| NN | Օգտագործման գործունեությունը | Թույլա-տրվում է | Արգելվում է | Ծանոթա-գրություն | ||
| անվանումը | ենթահամարը | բնույթը | ||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 
| Պահպանության գոտում | ||||||
| 1 | … | 1.1 | … | |||
| 1.2 | … | |||||
| 1.3 | … | |||||
| Կառուցապատման կարգավորման գոտում | ||||||
| 2 | … | 2.1 | … | |||
| 2.2 | … | |||||
| 2.3 | … | |||||
| Լանդշաֆտի պահպանման գոտում | ||||||
| 3 | … | 3.1 | … | |||
| 3.2 | … | |||||
| 3.3 | … | |||||
* Աղյուսակի անվանումը և բնույթը սյունակը կարող է լրացվել համապատասխան տողերով»:
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան |