Basic information
Number
N 484-Ն
Type
Որոշում
Act type
Официальная Инкорпорация (02.03.2017-23.06.2018)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.549
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.04.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.04.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.04.2004
Effective date
08.05.2004
Interrupt date
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 484-Ն

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 16.02.17 N 134-Ն)

1. Սահմանել, որ`

ա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր ամսվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ տվյալ ամսվա ընթացքում գազալցման տվյալ կայանի (կետի) միջոցով ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին` արտահայտված խորանարդ մետրերով, ինչպես նաև տեղեկություններ հաստատագրված վճարի չափի մասին.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար առանձին` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում:

(1-ին կետը փոփ. 26.03.09 N 290-Ն, լրաց. 27.08.09 N 972-Ն, փոփ. 16.02.17 N 134-Ն)

2. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների և հաստատագրված վճարի չափի մասին տեղեկությունների ներկայացման ձևը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 26.03.09 N 290-Ն, լրաց. 27.08.09 N 972-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներն իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկություններն առաջին անգամ ներկայացնում են 2004 թվականի ապրիլ ամսվա համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 15
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 484-Ն որոշման

Ձև

_____________________________________
(հարկային տեսչությունը)

Փաստաթղթի հերթական համարը _________________
Լրացման ամսաթիվը _______  ___________ 200  թ.

 

 


 

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԶԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 27.08.09 N 972-Ն)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը
               

2. Տեղեկությունների ներկայացման
ժամանակահատվածը
տարեթիվը
       

ամիսը

   
3. Իրավաբանական անձի անվանումը
կամ անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը

________________________________
________________________________

4. Գտնվելու վայրը

 

5. Գազալցման կայանի (կետի)
գտնվելու վայրը
 

5.1. Ստացված գազի ֆիզիկական ծավալը՝ խոր. մետր

 
6. Իրացված գազի ֆիզիկական
ծավալը՝ խոր. մ
 

7. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ իրացված գազի ծավալի (տող 6 x 20)` դրամ

 

8. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ ստացված գազի ծավալի (տող 5.1 x 87.5% x 20)` դրամ

 

9. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59.10-րդ հոդվածով սահմանված հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը

 

10. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարի ամսական չափը` դրամ
(նշվում է 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում նշված մեծություններից առավելագույնը)

 

Հաստատագրված վճար վճարողի պաշտոնատար անձը   _________________________

 

(անունը, ազգանունը)

_______________________________

(ստորագրությունը)


____  ____________ 200   թ.

 

(հավելվածը լրաց. 26.03.09 N 290-Ն, 27.08.09 N 972-Ն, փոփ. 16.02.17 N 134-Ն)

  Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
           ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան