Basic information
Number
N 92-Ն
Type
Հրաման
Act type
Исходный акт (13.04.2017-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2017.04.03/12(581) Հոդ.144
Enactment organisation
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Enactment date
17.03.2017
Signing organisation
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Signing date
17.03.2017
Effective date
13.04.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

17 մարտի 2017 թ.
ք. Երևան

N 92-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1228-Ն որոշման հավելվածի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի՝ 2017 թվականի հունվարի 17-ի «2017 թվականի ընթացքում ձեռքբերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայության տեսակները և գնացուցակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2016 թվականի նոյեմբերի 7-ի N 289-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ն հրամանի հավելվածի «Փորձաքննության ենթակա ցուցանիշը» սյունակի «Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ, Քլորոֆորմի, բրոմոֆորմի, երկբրոմքլորմեթանի, բրոմերկքլորմեթանի, չորսքլորային ածխաջրերի որոշում (մեկ ցուցանիշը)» տողի «Փորձաքննության արժեքը (ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ» սյունակում «2000» թիվը փոխարինել «20000» թվով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 Ի. Կարապետյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation