ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2017 թվականի N 300-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման հավելվածը «Դատական ծառայության դասային աստիճաններ» սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճաններ» սյունակով.
| ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շնորհվող պետական ծառայության դասային աստիճաններ | 
| Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական | 
| Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական | 
| Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի խորհրդական | 
| Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի խորհրդական | 
| Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայող | 
| Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայող | 
| Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայող | 
| Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայող | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 Հայաստանի Հանրապետության   2017 թ. մարտի 27 Երևան
 
 
վարչապետԿ. Կարապետյան