Basic information
Number
N 298-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (06.04.2017-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.04.05/20(1295) Հոդ.362
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.03.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.03.2017
Effective date
06.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2017 թվականի N 298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1033-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված գումարի չափով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագիր` սույն որոշման առաջին կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 27

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 298-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 298-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 298-Ն որոշման

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 298-Ն որոշման

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 298-Ն որոշման

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 298-Ն որոշման