Basic information
Number
ՆՀ-312-Ն
Type
Հրամանագիր
Act type
Исходный акт (13.04.2017-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.04.12/22(1297) Հոդ.380
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
01.04.2017
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
01.04.2017
Effective date
13.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» ԹԻՎ TF0A0418 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի փետրվարի 27-ին և 2017 թվականի մարտի 9-ին ստորագրված «Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար» թիվ TF0A0418 դրամաշնորհի համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. ապրիլի 1

Երևան

ՆՀ-312-Ն