Basic information
Number
N 346-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (11.04.2017-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
10.04.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.04.2017
Effective date
11.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2017 թվականի N 346-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ընթացակարգի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 8-ի N 507-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 225-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և» բառերը.

2) որոշման 3-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարներին» բառերով.

3) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների, այդ թվում` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ առարկություններն ու բացատրությունները՝ այդ հաշվետվությունների հետ միասին տեղադրել իրենց պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում (համայնքները նշված տեղեկավտությունը տեղադրում են պաշտոնական կայքէջի առկայության դեպքում)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պարունակում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 10

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation