ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17 մարտի 2016 թվականի |
թիվ 13 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 15-րդ և 23-րդ կետերի իրագործման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 26-րդ հավելված)՝
1. Հիմնականում հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի նախագծին (կցվում է):
2. Խնդրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին իրականացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |