Basic information
Number
թիվ 14
Type
Կարգադրություն
Act type
Исходный акт (12.02.2016-17.05.2017)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
12.02.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
12.02.2016
Effective date
12.02.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

12 փետրվարի 2016 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ձևավորել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից որևէ մեկի կողմից հատուկ տնտեսական միջոցների միակողմանիորեն կիրառման դեպքում անդամ պետությունների փոխգործակցության մեխանիզմի մշակման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ (այսուհետ համապատասխանաբար՝ Աշխատանքային խումբ, Միություն)։

2. Միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ երկշաբաթյա ժամկետում ձևավորել և հաստատել բարձր մակարդակի Աշխատանքային խմբի կազմը (ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների տեղակալների, փորձագետների մակարդակով)՝ Հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) ղեկավարությամբ։

3. Աշխատանքային խմբին՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի խորհրդի նիստի քննարկմանը ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ անդամ պետություններից որևէ մեկի կողմից հատուկ տնտեսական միջոցների միակողմանիորեն կիրառման դեպքում անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության համապատասխան մեխանիզմ պարունակող և այլ անդամ պետությունների տնտեսությունների համար ռիսկերի նվազեցում ապահովող որոշման նախագիծը։

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով