ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 847-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը «կարգը» բառից հետո լրացնել «և տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» թվով.
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը՝ համաձայն N 2 հավելվածի».
4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «ղեկավար» բառով.
5) որոշումը լրացնել N 2 հավելվածով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 Հայաստանի Հանրապետության 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  
 2017 թ. հուլիսի 21 
 Երևան
 
 
վարչապետԿ. Կարապետյան 
 
 
| Հավելված N 2 | 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
| NN | Միջոցառման անվանումը | Ակնկալվող արդյունքը | Պատասխա-նատու մարմինը | Միջոցառման իրականաց-ման ժամկետը | Ֆինան-սավորման աղբյուրը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | Հիմնական+ (Basic+) ծրագրի (այսուհետ` ծրագիր) ձեռքբերում դոնոր կազմակերպությունից | ծրագրի փաստացի տնօրինում ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից | ՀՀ կառավա-րության աշխատակազմ | 2017 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ | Ֆինանսա-վորում չի պահանջ-վում: | 
| 2. | Տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով ծրագրի պատասխանատուի նշանակում և աշխատանքային խմբի ձևավորում | ծրագրի ղեկավարի նշանակման և աշխատանքային խմբի ստեղծման մասին իրավական ակտ | ՀՀ կառավա-րության աշխատակազմ | 2017 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ | Ֆինանսա-վորում չի պահանջ-վում: | 
| 3. | Աշխատանքային խմբի կողմից տեսչական մարմինների գործու-նեությունը կարգավորող իրավական ակտերի վերլուծություն | ՀՀ իրավական ակտերի պահանջներին համապատասխան ծրագրի բիզնես գործընթացներ | ՀՀ կառավա-րության աշխատակազմ | 2018 թ. | ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ | 
| 4. | Աշխատանքային խմբի կողմից ծրագրի տեղայնացման նախահաշվի կազմում և ֆինանսավորման հնարավոր աղբյուրների բացահայտում | ծրագրի ներդրման նախահաշիվ | ՀՀ կառավա-րության աշխատակազմ | 2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ | ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ | 
| 5. | Աշխատանքային խմբի կողմից ծրագրի տեղայնացման հաջորդական քայլերի մշակում | ծրագրի ներդրման գործողությունների պլան | ՀՀ կառավա-րության աշխատակազմ | 2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ | ՀՀ պետական բյուջե | 
| 6. | Ծրագրի ներդրման նախապատրաստական աշխատանքներ | ծրագրի տեղայնացման աշխատանքների ավարտ | ՀՀ կառավա-րության աշխատակազմ | 2018 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ | ՀՀ պետական բյուջե | 
| 7. | Ծրագրի վերջնական տեղադրում ՀՀ կառավարության աշխատակազմում | ծրագրի գործարկում ՀՀ կառավարության աշխատակազմում | ՀՀ կառավարության աշխատակազմ | 2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ | ՀՀ պետական բյուջե | 
| 8. | Ծրագրի պիլոտային ներդրում | վերահսկողություն իրականացնող մեկ մարմնում ծրագրի գործարկում, հնարավոր թերությունների վերացում | ՀՀ կառավարության աշխատակազմ | 2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | ՀՀ պետական բյուջե | 
 Հայաստանի Հանրապետության
 
 
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|