Basic information
Number
N 1619-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (09.01.2004-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.12.30/64(299) Հոդ.1304
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.12.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.12.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.12.2003
Effective date
09.01.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2003 թվականի N 1619-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորապատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 32,3 հեկտար պահուստային ֆոնդի վարելահողերից փոխադրել՝

ա) 30,2 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` օտարելու համար.

բ) 2,1 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1619-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորապատի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ այլ
հողեր
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 30.2 30.2        
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ            
Հ            
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա            
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ            
Ջրային հողեր Ջ            
Հատուկ պահպանվող տարածքներ Պ            
Հատուկ նշանակության հողեր ՀՆ            
  Ընդամենը   30.2 30.2