Գլխավոր տեղեկություն
Тип
Инкорпорация (19.10.2017-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Дата подписания
19.10.2017
Дата вступления в силу
19.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
12 հոկտեմբերի 2017 թվականի N 43
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրության 33-րդ կետով հավանության արժանացած «Զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետից վերջին` «Ամենամյա ծրագրով հատկացվող ֆինանսական միջոցները նախատեսված են միայն կրթաթոշակի վճարման համար» նախադասությունը հանել.
2) N 2 հավելվածով հաստատված զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրով նախատեսվող և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկի 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
7. |
Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում |
1) 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում: Ծրագրի կայուն զբաղվածության գործակիցը 25% է: 2) 2016 թ. 441 շահառուի համար մեկնարկած և 2017 թ. շարունակվող մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպման վճար: |
1) ՀՀ պետական բյուջե` 45,037.0 հազար դրամ, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներ
2) ՀՀ պետական բյուջե` 35,369.0 հազար դրամ |
8. |
Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրում |
1) 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման ընթացքում կրթաթոշակի վճարում: Ծրագրի կայուն զբաղվածության գործակիցը 25% է: 2) 2016 թ. սկսված և 2017 թ. շարունակվող ծրագրերում ընդգրկված 441 շահառուին վճարվող կրթաթոշակ: |
1) ՀՀ պետական բյուջե` 41,250.0 հազար դրամ, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներ
2) ՀՀ պետական բյուջե` 24,834.7 հազար դրամ | |
»: |
3) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 19
Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 12-ի նիստի N 43 արձանագրային որոշման |