Գլխավոր տեղեկություն
Номер
N 45
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (30.10.2017-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.10.2017
Дата вступления в силу
30.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 45

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2018 թվականի նախապատրաստման կազմակերպական ցուցումներին ու ուղղություններին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանին` համաձայն N 2 հավելվածի:

 2. Պետական կառավարման մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ղեկավարներին` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թ.
հոկտեմբերի 26-ի նիստի N 45
արձանագրային որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թ.
հոկտեմբերի 26-ի նիստի N 45
արձանագրային որոշման