«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1780-Ն
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Կ Ա Ր Գ
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների անվճար տրամադրման կարգը:
2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 9, 10, 14 և 15-րդ կետերում նշված անձանց պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցները տրամադրվում են անվճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցները, բացառությամբ սայլակների և լսողական սարքերի, տրամադրում է պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ արտադրող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
Սայլակները և լսողական սարքերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ ՕՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
3. Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ տրամադրվում են հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրին համապատասխան, կազմակերպության բժշկի (պրոթեզավորող մասնագետի) (այսուհետ` մասնագետ) գրավոր եզրակացության հիման վրա (բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերի) և սույն կարգի 26-րդ կետում նշված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների օգտագործման ժամկետներով:
4. Հաշմանդամներին տրամադրված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերականգնումն իրականացնում է դրանք տրամադրող կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը և օրթեզավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի կողմից ստեղծված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա:
Հանձնաժողովը եզրակացություն է տալիս նաև հաշմանդամներին սահմանված ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման և պրոթեզավորման անհրաժեշտության դեպքերում:
6. Առաջին անգամ անդամահատված անձի համար, մասնագետի եզրակացության հիման վրա և մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, պատրաստվում ու տրամադրվում է բուժամարզական պրոթեզ:
7. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամները, 4 տարի ժամանակով, ստանում են կոսմետիկ պրոթեզ և շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):
8. Վերին և ստորին վերջույթների կարիք ունեցողներին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի անվճար տրվում է ծայրատի վրայի երկուական ձեռնոց կամ գուլպա:
9. Հաշմանդամներին, ինչպես նաև սոցիալապես անապահով կանանց (որոնց ընտանիքներն ընդգրկված են աղքատության ընտանեկան նպաստի համակարգում), սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրված տեղեկանքի և մասնագետի եզրակացության հիման վրա, անվճար տրվում է կրծքագեղձի պրոթեզ, ինչպես նաև կրծկալ-ամրակներ` յուրաքանչյուր տարի մեկ հատ:
10. Հաշմանդամներին և մինչև 18 տարեկան երեխաներին, մասնագետի եզրակացության հիման վրա, տրամադրվում են աղեկապեր կամ սեղմիրաններ, կամ ռեկլինատորներ, կամ ծնկակալներ, կամ տուտորներ, կամ սուպինատորներ կամ այլ օրթոպեդիկ պարագաներ:
III. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
11. Հաշմանդամներին օրթոպեդիկ կոշիկները (բարդ ու ոչ բարդ) և պրոթեզի կոշիկները տրամադրվում են յուրաքանչյուր տարի երկու զույգ` մեկ զույգ` տաքացված տակդիրներով և մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների:
12. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով և մյուս ձեռքի դաստակի դեֆորմացիայով հաշմանդամներին անվճար տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:
IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
13. Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի եզրակացության հիման վրա, տրամադրվում են սայլակներ (հեծանվասայլակ, թիկնասայլակ, նստասայլակ, զբոսասայլակ, փոքր տրամաչափի սայլակ) և քայլակներ:
Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո սայլակներ ստացած հաշմանդամներին կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակ:
14. Հաշմանդամներին, տարիքային կենսաթոշակառուներին և մինչև 18 տարեկան երեխաներին լսողական սարք հատկացվում է աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:
15. Հենակներ և ձեռնափայտեր, մասնագետի եզրակացության հիման վրա, տրամադրվում են հաշմանդամներին, ինչպես նաև`
ա) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,
բ) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին,
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,
դ) մինչև 18 տարեկան երեխաներին:
V. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Անձը պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ, բացառությամբ հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի, ստանալու համար դիմում է կազմակերպություն, իսկ առաջին անգամ անդամահատված անձը` հանձնաժողով` ներկայացնելով դիմում, անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական), հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, քաղվածք հիվանդության պատմությունից (էպիկրիզ), իսկ երեխաների համար` նաև ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
17. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ ստացող հաշմանդամների համար կազմակերպությունում լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների անվանումները, արժեքը, տրամադրման ժամկետը, անվճար տրամադրման իրավական հիմքը:
18. Կազմակերպությունից պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներն ստանալիս անձը ստորագրում է իր անձնական քարտում:
19. Անձնական քարտը խիստ հաշվառման փաստաթուղթ է և պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
20. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:
21. Կազմակերպությունը պարտավոր է անձի խնդրանքով նրան տրամադրել քաղվածք անձնական քարտից:
22. Անձը սայլակ և լսողական սարք ստանալու համար դիմում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` դիմում, անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական), հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, իսկ երեխաների համար` նաև ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը: Անձը սայլակ ստանալու համար ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի եզրակացությունը, իսկ լսողական սարք ստանալու համար` աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացությունը:
23. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը դիմումներն ու դրանց կցված փաստաթղթերը հաշվառում է համապատասխան մատյանում և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը դրանք ուղարկում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն:
24. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը հաշվառում է ստացված դիմումներն ու փաստաթղթերը` դրանց ներկայացման ամսաթվերով:
25. Սայլակները և լսողական սարքերը դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը:
VI. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
26. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ միջոցների օգտագործման ժամկետներն են`
| 
 NN  | 
Անվանումը | Օգտագործման ժամկետը | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | ||
| 
 1.  | 
Պրոթեզներ | 
 
  | ||
| 
 1.1.  | 
Սրունքի պրոթեզ | 
 երեք տարի  | ||
| 
 1.2.  | 
Ազդրի պրոթեզ | 
 երեք տարի  | ||
| 
 1.3.  | 
Վերին վերջույթների պրոթեզ` | 
 երեք տարի  | ||
| 
 
  | 
 դաստակի պրոթեզ  | 
 չորս տարի  | ||
| 
 
  | 
 նախաբազկի պրոթեզ  | 
 չորս տարի  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | ||
| 
 1.4.  | 
Ապարատներ` | 
 
  | ||
| 
 
  | 
 ԱՆ 8-01  | 
 երկու տարի  | ||
| 
 
  | 
 ԱՆ 0-01  | 
 երկու տարի  | ||
| 
 
  | 
 ԱՆ 0-03  | 
 երկու տարի  | ||
| 
 1.5  | 
Տուտորներ` | 
 
  | ||
| 
 
  | 
 ՏՆ-0-02  | 
 վեց ամիս  | ||
| 
 
  | 
 ՏՆ-8-02  | 
 մեկ տարի  | ||
| 
 
  | 
 ՏՆ-0-02  | 
 վեց ամիս  | ||
| 
 
  | 
 ՏՆ-4-02  | 
 վեց ամիս  | ||
| 
 1.6  | 
Սեղմիրաններ | 
 երկու տարի  | ||
| 
 1.7.  | 
Աղեկապեր | 
 մեկ տարի  | ||
| 
 2.  | 
Սրունքի օրթոպրոթեզ | 
 երեք տարի  | ||
| 
 3.  | 
Կոշիկներ` | 
 
  | ||
| 
 3.1.  | 
 պրոթեզի  | 
 մեկ տարի  | ||
| 
 3.2.  | 
 օրթոպեդիկ  | 
 մեկ տարի  | ||
| 
 4.  | 
Վերականգնման տեխնիկական միջոցներ | 
 
  | ||
| 
 4.1.  | 
Ձեռնափայտեր | 
 երկու տարի  | ||
| 
 4.2.  | 
Հենակներ | 
 երկու տարի  | ||
| 
 4.3.  | 
Սուպինատորներ | 
 մեկ տարի  | ||
| 
 4.4.  | 
Կրծքագեղձի պրոթեզ | 
 մեկ տարի  | ||
| 
 4.5.  | 
Լսողական սարքեր | 
 չորս տարի  | ||
| 
 4.6.  | 
Հաշմանդամի սայլակ | 
 չորս տարի  | ||
| 
 4.7.  | 
Փոքր տրամաչափի սայլակ | 
 երկու տարի  | ||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 12.04.2007, N 453-Ն | 20.05.2007, N 1780-Ն | |
| 09.06.2005, N 761-Ն | 16.07.2005, N 1780-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|