Գլխավոր տեղեկություն
Номер
N 1379-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (25.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.12.15/33(602) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
24.11.2017
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
24.11.2017
Дата вступления в силу
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 նոյեմբերի 2017 թ.

N 1379-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 606-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՎ «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ /ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ/ ՏՐՎԱԾ ՍԵՐԻԱ Ա N 0069 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. հոկտեմբերի 13-ի N 1398-Ա հրամանով ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ակտը և ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 100/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ի բակալավրի կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների՝ հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովվածության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության, դիպլոմների հաշվառման մատյանների որպես հատուկ հաշվառման փաստաթղթի վարման կարգերի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի պահանջների խախտման, լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող հաշվետվություն չներկայացնելու հիմքերով, և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի մայիսի 15-ի N 606-Ա/Ք հրամանով տրված բակալավրի կրթական ծրագրով /բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի/ գործունեության սերիա Ա N 0069 լիցենզիան:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ի բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

  Լ. Մկրտչյան