ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
13 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 25 |
քաղ. Մոսկվա |
ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետի հիման վրա,
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրի 15-ին կետին համապատասխան,
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում մինչև 2020 թվականը կատարվելիք գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական հեռանկարային աշխատանքների ցանկի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 14 հանձնարարականն իրականացնելիս՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ գիտական և նորարարական գործունեության իրականացման ժամանակ գործողությունների համակարգման նպատակով,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գիտական և նորարարական գործունեության մեջ կոոպերացիա ապահովելու և դրանց գիտական ներուժի միավորման հիման վրա փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար,հաշվի առնելով ագրոարդյունաբերական ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գիտական ներուժի օգտագործման արդյունավորությունը բարձրացնելու, միջոցները ռացիոնալ կերպով ծախսելու, գիտական հետազոտությունների և կոնստրուկտորական մշակումների կրկնօրինակումը բացառելու անհրաժեշտությունը,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝
1. Ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտական և նորարարական գործունեություն իրականացնելիս օգտագործել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում մինչև 2020 թվականն անցակցվելիք և անցկացման համար պլանավորվող՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների ցանկը՝ թիվ 1 հավելվածի համաձայն։
2. Մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թիվ 2 հավելվածի համաձայն, ըստ ցանկի թեմաներին համապատասխան ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների մասնակիցների գործողությունների համակարգում իրականացնելու համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և պետական գիտական կազմակերպությունների մասին տեղեկություններ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|