ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
13 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՄՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացման 2015-2016 թվականների միջոցառումների պլանի 11-րդ կետի, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը, «Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 2 որոշմանը համապատասխան,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արտադրվող թեթև արդյունաբերության արտադրանքի արտահանման զարգացման համար, այդ թվում՝ համատեղ արտադրանքի արտադրության տեխնոլոգիական կոոպերացիոն շղթաների շրջանակներում (այսուհետ՝ թեթև արդյունաբերության արտադրանք), պայմաններ ստեղծելու, ինչպես նաև արտահանմանն ուղղված բարձր տեխնոլոգիական արտադրությունները զարգացնելու անհրաժեշտությունը,
հանձնարարում է անդամ պետություններին՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից.
1. Երրորդ երկրների շուկաներում ապրանքների առաջմղման նպատակներով թեթև արդյունաբերության արտադրանքն արտադրողներին աջակցելուն ուղղված միջոցառումները պլանավորելիս և իրագործելիս հաշվի առնել հանձնարարելի պլանը՝ համաձայն հավելվածի։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել՝
ա) մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը՝
անդամ պետություններում առկա՝ արտահանողներին տեղեկատվախորհրդատվական օժանդակության ինտերնետ ծառայությունների, անդամ պետություններում անցկացվող ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների, բիզնես-առաքելությունների և թեթև արդյունաբերության արտադրանքի մասնագիտացված ցուցահանդեսների մասին տեղեկատվությունը՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում զետեղելու համար.
Եվրասիական տնտեսական միության մարմինների կողմից՝ անհրաժեշտության դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ անդամ պետությունների կողմից երրորդ երկրների շուկաներում թեթև արդյունաբերության ապրանքների առաջմղմանն ուղղված համատեղ միջոցների մշակման և իրագործման ակտերի ընդունման վերաբերյալ առաջարկները.
բ) մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 2018 թվականի համար թեթև արդյունաբերության արտադրանքն արտադրողների ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների և բիզնես-առաքելությունների համատեղ ծրագրի մասին առաջարկները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դրա ձև ավորման և Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ուսումնասիրելու նպատակով հետագա ներկայացման համար։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|