ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
8 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՈՐՍԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների ագրոարդյունաբերական համաձայնեցված (համակարգված) քաղաքականության իրագործման միջոցառումների ծրագրի 6-րդ կետին համապատասխան, գյուղատնտեսական ապրանքների բորսային առևտրի մեխանիզմների կատարելագործման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ապրանքային բորսաների զարգացման ոլորտում համակարգված քաղաքականության իրագործման հետ կապված խնդիրների լուծման նպատակով, հաշվի առնելով ապրանքների բորսային առևտրի առանձնահատկությունը, անդամ պետությունների ապրանքային բորսաների մասնագիտացումը և Միության շրջանակներում միասնական առևտրային բորսային տարածքի ստեղծման գործընթացի կարգավորման հարցերի մշակման անհրաժեշտությունը,ելնելով անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (ներառյալ ֆերմերային տնտեսությունները) համար՝ ցանկացած անդամ պետության ապրանքային բորսաներում առևտրի հավասար հասանելիության և անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի կատարելագործում ապահովելու անհրաժեշտությունից՝ ապրանքների բորսային առևտրի կազմակերպման և զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով
հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից սահմանել Միության շրջանակներում գյուղատնտեսական ապրանքների բորսային առևտրի զարգացման առաջնահերթությունները և Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել ապրանքային բորսաների և բորսային առևտրի ոլորտում գործունեություն ծավալող անձանց մասնակցությամբ նախապատրաստված՝ Միության շրջանակներում գյուղատնտեսական ապրանքների բորսային առևտրի զարգացման ոլորտում անդամ պետությունների փոխգործակցության մեխանիզմի և համագործակցության սկզբունքների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |