ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (05.03.2018-по сей день)
Первоисточник
ՀՀԳՏ 2018.02.23/7(610) Հոդ.59
Принят
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Подписан
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата подписания
15.02.2018
Дата вступления в силу
05.03.2018
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
|
15 փետրվարի 2018 թ.
ք. Երևան |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2017 թվականի մարտի 14-ի «Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգը և սանիտարական անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 85-Ն հրամանի N 1 հավելվածի 22-րդ կետի աղյուսակի «ՄԻՍ» ենթաբաժինը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
| « |
|
ՄԻՍ |
|
1) |
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում |
2018 թվականի մարտի 1-ից |
|
2) |
Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) |
2018 թվականի մարտի 1-ից |
|
3) |
Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից |
|
4) |
Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի հուլիսի 1-ից |
|
5) |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի հուլիսի 1-ից |
|
6) |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից | |
»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: