Գլխավոր տեղեկություն
Номер
N 155-Ա
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (21.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.02.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.02.2018
Дата вступления в силу
21.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2018 թվականի N 155-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2010 թվականին ձեռք բերված «ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ 21230» մակնիշի` 6,650,000 դրամ սկզբնական արժեքով ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնականացման համարը` X9L212300A0314784), հետ վերցնել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Սահմանել, որ պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան