ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. փետրվարի 20 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
|
NN |
Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները |
Կատարման ժամկետը |
|
1. |
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում |
2018 թվականի մարտի 1-ից |
|
2. |
Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) |
2018 թվականի մարտի 1-ից |
|
3. |
Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի արտահանում |
2018 թվականի մարտի 1-ից |
|
4. |
Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից |
|
5. |
Երևան քաղաքում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի հուլիսի 1-ից |
|
6. |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի հուլիսի 1-ից |
|
7. |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից |
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|