Basic information
Number
N 370-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (07.04.2018-28.05.2025)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.04.06/28(1386).1 Հոդ.536.16
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.04.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.04.2018
Effective date
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2018 թվականի N 370-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

2. «Թվային Հայաստան» հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 52,250.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «Թվային Հայաստան» հիմնադրամին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 5-ի N 370-Ն որոշման

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation