«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
| 
 15 օգոստոսի 2017 թ.  | 
N 275-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) արտոնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված ձևով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում և N 1 հավելվածով սահմանված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2018 թվականի հունվարի 1-ից սկսած արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանների համար:
| 
 
  | 
Վ. Հարությունյան | 
| 
 Հավելված N 1  | 
Ձև
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N _____________ _____ ________________ 20___թ.
| 
 1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  | 
||||||||
| 
 2. Հարկ վճարողը  | 
||||||||
| 
 3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)  | 
||||||||
| 
 4. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը  | 
||||||||
| 
 Գործունեության տեսակը  | 
 Գործունեության իրականացման վայրը  | 
 Ելակետային տվյալի մեծությունը  | 
 Գործունեության իրականացման ժամանակահատվածի  | |
| 
 սկիզբը   | 
 ավարտը  | |||
| 
 Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները  | ||||||||
| 
 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար կատարվել է արտոնագրային հարկի վճարում.  | ||||||||
| 
 Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը  | 
 Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)  | |||||||
| 
 Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում`  | ||||||||
| 
 N  | 
 մակնիշը  | 
 հաշվառման համարանիշը  | 
 նստատեղերի քանակը  | |||||
| 
 Հարկային մարմին  | 
 ________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը  | 
| 
 Հավելված N 2  | 
Ձև
| 
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  | 
 Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)  | |||||||
| 
 1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  | 
||||||||
| 
 2. Հարկ վճարողը  | 
||||||||
| 
 3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)  | 
||||||||
| 
 4. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը  | 
||||||||
| 
 5. Գործունեության տեսակը  | 
 6. Գործունեության իրականացման վայրը  | 
 7. Ելակետային տվյալի մեծությունը  | 
 8. Արտոնագրային հարկի հաշվարկման  | 
 9. Գործունեության իրականացման ժամանակահատվածի  | 
 10. Արտոնագրային հարկը, դրամ  | ||
| 
 1) գործակիցը  | 
 2) լրացուցիչ գործակիցը  | 
 1) սկիզբը  | 
 2) ավարտը  | ||||
| 
 11. Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում`  | ||||||||||
| 
 1) թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները  | ||||||||||
| 
 2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի արտոնագրային հարկի վճարում.  | ||||||||||
| 
 Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը  | 
 Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)  | |||||||||
| 
 12. Ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում`  | ||||||||||
| 
 N  | 
 Ավտոբուսի մակնիշը  | 
 Ավտոբուսի հաշվառման համարանիշը  | 
 Ավտոբուսի նստատեղերի քանակը  | |||||||
| 
 13. Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում`  | ||||||||||
| 
 N  | 
 Միկրոավտոբուսի մակնիշը  | 
 Միկրոավտոբուսի հաշվառման համարանիշը  | 
 Միկրոավտոբուսի նստատեղերի քանակը  | |||||||
| 
 Պաշտոնատար անձ  | 
 ________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը  | 
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը (այսուհետ` Հայտարարություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` հարկային օրենսգիրք) 275-րդ հոդվածին համապատասխան: Հայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
2. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:
3. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող հարկ վճարողի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը:
4. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը` հարկային օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ֆիզիկական անձի բնակության վայրը` հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածին համապատասխան:
5. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը` մեկ հաշվետու ամիսը կամ հարկային տարվա մեջ ներառված մեկ և ավելի հաջորդական ամիսները ներառող ժամանակահատվածը: Ընդ որում, հայտարարության 4-րդ կետը՝ արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը, լրացվում է հայտարարության 9-րդ կետում նշված գործունեության իրականացման ժամանակահատվածը ներառող ամիսների քանակին համապատասխան:
(5-րդ կետը լրաց. 23.04.18 N 281-Ն)
6. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակը կամ տեսակները:
7. Հայտարարության 6-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը առանձին-առանձին: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն: Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 6-րդ կետում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որը հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է հիմք ընդունվի արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար: Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 6-րդ կետում լրացվում է հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված երթուղին (Երևան քաղաքի հետ, միջքաղաքային, ներմարզային կամ ներքաղաքային):
(7-րդ կետը փոփ., լրաց. 23.04.18 N 281-Ն)
8. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է տվյալ գործունեության տեսակի համար սահմանված ելակետային տվյալի մեծությունը:
9. Հայտարարության 8-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է տվյալ գործունեության տեսակի համար հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը, իսկ 8-րդ կետի 2-րդ ենթակետում` հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լրացուցիչ գործակիցը (գործակիցները):
10. Հայտարարության 9-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
11. Հայտարարության 10-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի չափը` դրամներով (լումաները անտեսվում են)` հաշվարկված հարկային օրենսգրքի 282-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, արտոնագրային հարկի չափը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:
12. Հայտարարության 11-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների հաշվառման համարանիշները: Հայտարարության 11-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի արտոնագրային հարկի վճարում:
13. Հայտարարության 12-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, հարկային օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
14. Հայտարարության 13-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
(հավելվածը լրաց., փոփ. 23.04.18 N 281-Ն)