Basic information
Number
N 558-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (16.05.2018-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.05.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.05.2018
Effective date
16.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2018 թվականի N 558-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկում ընդգրկված Տաշիրի կինոցանցի գույքը` 2253.1 քառ. մետր մակերեսով շենքը և սեփականության իրավունքով հատկացված 0,3 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (գտնվելու վայրը՝ քաղ. Տաշիր, Վ. Սարգսյան փողոցի 4-րդ թաղ. N 36/1, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0224671, տրված` 15.10.2000 թ.) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքին (այսուհետ՝ գնորդ)՝ վաճառքի գին սահմանելով 1000 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

1) մեկ տարվա ընթացքում ապահովել կինոթատրոնի շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման, հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների իրականացումը՝ այդ նպատակով կատարելով 32 մլն դրամի ներդրումներ.

2) համայնքի միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Տաշիրի համայնքի ֆոնդային բյուջե։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. մայիսի 15

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation