ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2018 թվականի N 1035-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 125-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի փետրվարի 14-ի «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 125-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2018 թ. հուլիսի 31 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 31-ի N 1035-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
| 
 Ռ. Մարտիրոսյան  | 
 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (խորհրդի նախագահ), (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Հարությունյան  | 
 - Կրթության և գիտության նախարար  | 
| 
 Մ. Հայրապետյան  | 
 - Սփյուռքի նախարար  | 
| 
 Ռ. Ռուբինյան  | 
 - Արտաքին գործերի նախարարի տեղակալ  | 
| 
 Ս. Թորոսյան  | 
 - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ  | 
| 
 Լ. Մարդոյան  | 
 - Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար  | 
| 
 Յու. Սուվարյան  | 
 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ)  | 
| 
 Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան  | 
 - Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ (համաձայնությամբ)  | 
| 
 Վ. Տեր-Ղևոնդյան  | 
 - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Գ. Բարդակչյան  | 
 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Եղիազարյան  | 
 - Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)  | 
| 
 Բ. Բոբոխյան  | 
 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան |